Կաթնամթերքը դպրոցականների համար

Այն, որ կաթնամթերքը շատ օգտակար է երեխաների համար, գիտի ցանկացած մայր: Բայց նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը և յուրովի է նպաստում երեխաների կայուն աճին: Այսպես ուրեմն.

Կաթ — Հեշտ և արագ յուրացվող մթերք է: Ունի թեթև միզամուղ ազդեցություն, օգնում է վերացնել այրոցը և նվազեցնում է թթվայնությունը: Սպիտակուցների ու ամինաթթուների անփոխարինելի աղբյուր է: Կովի կաթը հարուստ է նաև վիտամիններով, որոնցից կարելի է առանձնացնել b2 վիտամինը, որը բարելավում է մաշկի վիճակը եւ ունի շահավետ ազդեցություն նյութափոխանակության համար:

Այծի կաթ — խորհուրդ է տրվում կովի կաթից ալերգիա ունեցողներին: Պարունակում է հսկայական քանակությամբ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, մանգան, պղինձ, A, B, C և D վիտամիններ և հարստացնում է օրգանիզմը սպիտակուցներով, ճարպերով, հանքային նյութերով և միկրոէլեմենտներով, արդյունավետ կերպով ազդում է նյութափոխանակության կարգավորման վրա, ինչը նպաստում է առողջությանը և երկարակեցությանը:shutterstock_157170896

Պանիր — խիստ անհրաժեշտ մթերք է օրգանիզմի նորմալ աճի համար: Այն պարունակում է շատ արժեքավոր նյութեր, այդ թվում՝ A և C վիտամիններ: Պանիրը խորհուրդ է տրվում ոսկրային կոտրվածքների եւ տուբերկուլյոզի պարագայում:

Թթվասեր — իրական օգնական թույլ մարսողության և վատ ախորժակի պարագայում: Նյարդային խանգարումների ժամանակ այն ևս դրականորեն է ազդում

Կաթնաշոռ — մթերք, որը խորհուրդ է տրվում անխտիր բոլոր երեխաներին: Նպաստում է ոսկորների ամրացմանը, օգտակար է ճարպակալման և սակավարյունության պարագայում: Դրականորեն ազդում է նյարդային համակարգի վրա: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել մաքուր վիճակում, քանզի այն  իրենով արդեն սպիտակուցի խտանյութ է: