Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Սննդաբան Վանեսա Պեկերը, ում հետ խորհրդակցում են Victoria`sSecret-ի մոդելները, նրանց սնվելու մասին մի քանի գաղտնիք է ասել, հայտնում է novoston.com-ը:
1. Նախաճաշին վարսակի շիլա: Դա ամբողջ օրվա համար օրգանիզմն օգտակար ածխաջրերով ապահովելու պարզ, մատչելի և հարմար մեթոդ է:
2. Հյութեր կանաչեղենից, կանաչ բանջարեղեն և մրգեր: Կանաչ հյութերը ո՛չ միայն հագեցնում են ծարավը և օրգանիզմին էներգիա հաղորդում, այլև ունեն երիտասարդացնող ազդեցություն: Այդպիսի հյութ պատրաստելու համար կարելի է օգտագործել սալաթ, մաղադանոս, սամիթ, վարունգ, խնձոր, ռեհան, անանուխ և այլ կանաչ մթերքներ:
3. Շաքարից ամբողջովին հրաժարում. առողջ սննդակարգի անհրաժեշտ պայման:
4. Հեղուկ սնունդ: Օրը գոնե 1 անգամ հարկավոր է ուտել հեղուկ ճաշատեսակ` արգանակ, ապուր կամ բորշ:
5. Առանց ավելորդ խստության: Սննդակարգը որոշելու համար հարկավոր է առաջնորդվել օրգանիզմի պահանջներով: Պեկերը խորհուրդ է տալիս լսել օրգանիզմի պահանջներին և թույլ չտալ անմիտ սովահարություն