Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանակները

Ճագարի միսը բարձր է գնահատվում յուրահատուկ համի և մեծ քանակությամբ սպիտակուց պարունակելու համար։ Այս մսատեսակը հաճախ է համեմատվում հավի մսի հետ, սակայն ճագարի միսը ավելի փափուկ է և քաղցրավուն։ Պարունակում է շատ ավելի քիչ ճարպեր և խոլեստերին։Ճագարի միսը պարունակում է B խմբին պատկանող վիտամիններ, քան տավարի, ոչխարի և խոզի մսերը։
Այս միսը համարվում է դիետիկ։ Հենց ճագարի միսն է խորհուրդ տրվում օգտագործել նաև մանկահասակ երեխաների սննդակարգի մեջ մսամթերքը ներառել սկսելիս։
Միսը համարվում է ամբողջական՝ վիտամինների և սպիտակուցների քանակով, 4-5 ամսական ճագարների մոտ։ Միսը պատրաստելիս եթե ամբողջական կտոր է, այն պետք է եփել 1․5-2 ժամ, իսկ առանձին կտորները եփվում են 35-40 րոպեում։
Հարկ է նշել, որ այն առավել համեղ է ստացվում տապակած վիճակում։ Կարելի է տապակել մրգերի, բանջարեղենի, համեմունքների հետ, ինչպես նաև գինով։
Այսքանն ընթերցելիս Ձեզ մնում է միայն պատվիրել ճագարի միս Տնական մթերքից և կազմակերպել հաճելի ընտանեկան ընթրիք՝ համեղ մսից պատրաստված ուտեստով։