Մեր մասին

Ողջունում ենք Ձեզ «Տնական մթերք» ՍՊԸ-ի մասնագիտացված ինտերնետ`խանութում: Մեր առաքելությունն է՝ թարմ, անարատ և տնական մթերքի մատակարարումը:

«Տնական մթերք» օնլայն խանութը հիմնադրվել է 2016 թ․ փետրվար ամսին, որպես ՍՊԸ-ը՝ գրանցվել 2017թ․։ Իր տեսակով առաջին օնլայն հարթակն է, որն առաջարկում է տվյալ օրվա թարմ, անարատ կաթնամթերք, թռչնամիս և այլ մթերքներ՝ անմիջապես գյուղացուց։

Մեր կարգախոսն է. «Միշտ միայն թարմ և անարատ մթերք»: Առաջնորդվելով այս կարգախոսով՝ մենք ստեղծել ենք առաքման համակարգ, որով հնարավոր կլինի ամեն օր, բացի կիրակի օրերից, մատակարարել թարմ և անարատ մթերք: Առաքման պայմաններին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ: