Շնորհակալություն «Տնական Մթերքի» Կայք այցելության համար։ Մեզ համար չափազանց կարևոր է մեր Հաճախորդների վստահությունը։ Սահմանելով գաղտնիության վերաբերյալ այս դրույթները` ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, պաշտպանում և օգտագործում Հաճախորդների տվյալները:
Տվյալների հավաքագրումը
Սույն կարգի իմաստով անձնական տվյալներ են համարվում Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, փոստային դասիչը (այսուհետ միասին՝ Անձնական տվյալներ): Անձնական տվյալ չեն համարվում Հաճախորդների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները և այլ ոչ անձնական տվյալները:
Դուք կարող եք օգտվել մեր Կայքից առանց Ձեր մասին Անձնական տվյալներ տրամադրելու, սակայն, դա կարող է սահմանափակել Կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու Ձեր հնարավորությունը:
Ձեր Անձնական տվյալները մեր կողմից հավաքագրվում և պահպանվում են հետևյալ դեպքերում (առանց սահմանափակման).
Մենք կարող ենք նաև խնդրել Ձեզ տրամադրել մեր արտադրանքի հետ կապված Ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները:
Ավտոմատ կերպով հավաքագրած տվյալները ներառում են միայն Կայքի լեզվի մասին տեղեկությունը։
Տվյալների օգտագործումն ու փոխանակումը
Տնական Մթերքը հավաքագրում է Ձեր Անձնական տվյալները հետևյալ նպատակներով, այդ թվում (առանց սահմանափակման)`
Անձնական տվյալների գրանցումը
Հաճախորդի Անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Կարգի: Տնական Մթերքը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որևէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։
Տնական Մթերքը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար Տնական Մթերքը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):