Դրույթներ և պայմաններ

Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «tnakan.com» կայքը (այսուհետ՝ Կայք)) և «ՏՆԱԿԱՆ ՄԹԵՐՔ» ՍՊԸ (այսուհետ՝ Տնական Մթերք) միջև: Կարգում ցանկացած հղում «մենք», «մեր», «մեզ» բառերին վերաբերում է Տնական Մթերքին, և ցանկացած հղում «Դուք», «Ձեր», «Ձեզ» վերաբերում է Հաճախորդին:


Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և կամ Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է Կարգով և Դուք, մուտք գործելով Կայք և կամ որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս Կարգի բոլոր դրույթներին:

Տնական Մթերքն իրավունք ունի ցանկացած պահի Կարգը ենթարկել փոփոխության՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Կայք մուտք գործելը և/կամ որևէ կերպ օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխություններին համաձայն լինելը:


Նամակագրություն


Եթե Դուք մեր Կայքում գրանցվելիս ընտրել եք Տնական Մթերքի էլեկտրոնային ամսագիրը ստանալու հնարավորությունը, ապա պարբերաբար բացի ամսագրից, Տնական Մթերքի կողմից կարող եք ստանալ նորություններ և տեղեկություններ հատուկ առաջարկների մասին:

Դուք կարող եք հրաժարվել նամակներ ստանալուց «Հրաժարվել» (Unsubscribe) հնարավորության միջոցով, որը կարող եք գտնել ստացված նամակի վերջում։ Նամակից հրաժարվելուց հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Տնական Մթերքից՝ բացառությամբ Տնական Մթերքի կողմից Ձեր պատվերի հաստատման նամակները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել info@tnakan.com հասցեին կամ զանգահարել 091 86 25 26 հեռախոսահամարով:


Գներ


Չնայած նրան, որ Կայքում պարբերաբար թարմացվում են գները, սակայան հնարավոր են անհապատասխանություններ Կայքում նշված գնի և վերջնական գնի միջև:

Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել մեզ նամակ ուղարկելով info@tnakan.com հասցեին կամ զանգահարելով 091 86 25 26 հեռախոսահամարով: