Ինչո՞ւ ենք առաքում երեկոյան ժամերին։

Առաքումն իրականացնում ենք երեկոյան ժամերին՝ 19։00 — 22։00, հետևյալ նպատակով․

1․ Կաթը Ձեզ հասցնենք երեկոյան կիթից անմիջապես հետո՝ մեկանգամյա օգտագործման, հերմետիկ փակվող տարայով։

2․ Աշխատանքից հետո Ձեզ հարմար լինի ընդունել պատվերը,

3. Մորթն իրականացնում ենք առաքման օրը՝ սպանդանոցում։

Ի՞նչ է «Տնական մթերք» օնլայն մասնագիտացված ինտերնետ-խանութը:

tnakan.com-ը (այսուհետ՝ Կայք) առաջին առցանց մասնագիտացված ինտերնետ-խանութն է, որն ապահովում է միշտ թարմ, տնական մթերքներ՝ հնարավորություն ընձեռելով սպառողին հեշտությամբ գտնել իրեն անհրաժեշտ մթերք(ներ)ը և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: «Տնական մթերք»-ից առաքում պատվիրելիս վճարումն իրականացվում է կանխիկ՝ պատվերը ստանալու պահին: Առցանց գնումների մասին առավել մանրամասն կարող եք գտնել ստորև նշված հարցերի մեջ:

Ի՞նչ առավելություններ ունի առցանց առևտուրը:

Կայքից գնումներ կատարելն ունի մի շարք առավելություններ.

  • Դուք գնում եք Ձեզ անհրաժեշտ տնական, թարմ մթերքները, առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու՝ խնայելով խանութներով շրջելու Ձեր ժամանակը:

  • Մթերքներն առաքում ենք Երևան քաղաքի ողջ տարածքում: Ուստի բարձրակարգ ծառայությունը հասանելի է Երևանի յուրաքանչյուր սպառողին:

  • Կայքում Ձեզ համար տեսանելի է դառնում մասնագիտացված ինտերնետ-խանութում ցուցադրված ողջ տեսականին՝ իրենց անուններով, նկարներով, գներով և անհրաժեշտ այլ տեղեկություններով:

  • Շնորհիվ Կայքում գործող որոնման ճկուն համակարգի՝ արագորեն գտնում և գնում եք յուրաքանչյուր ապրանք:

  • Վճարումն իրականացնում եք միայն ապրանքների թարմությունը տեղում ստուգելիս, այսինքն՝ վճարել կարող եք կանխիկ առաքման պահին։

Կարո՞ղ եմ արդյոք մթերքները պատվիրել զանգով:

Այո՛, կարող եք:
Զանգահարե՛ք (091/ 093/ 095) 86 25 26 հեռախոսահամարներով և Ձեր պատվերը կառաքենք նույն օրը 19:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Ձեզ հետ նախապես ճշտելով առավել հարմար ժամը:
Պատվերներն առաքվում են նույն օրն այն դեպքում, եթե դրանք իրականացվել են մինչև ժամը 17:30-ը: Ժամը 17:30-ից հետո իրականացված պատվերներն առաքում ենք հաջորդ օրը՝ նույն ընթացակարգով:

Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած մթերքը:

Ձեր նախընտրած մթերքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝

  1. որոնման համակարգի միջոցով,
  2. փնտրելով Խանութ բաժնում:
  • Որոնելու համար գրե՛ք մթերքի անվանումը էջերի վերևի աջ մասում գտնվող որոնման դաշտում և սեղմե՛ք «Գտնել»:
  • Խանութ բաժնում փնտրելու համար անհրաժեշտ է մտնել այդ բաժին, ապա ցանկից ընտրել Ձեր նախընտրած մթերքը կամ մթերքները և ավելացնել Ձեր զամբյուղ:

Ինչպե՞ս կարող եմ հավաքել մթերքներն իմ զամբյուղում:

Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած մթերքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «Ավելացնել զամբյուղ» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը կամ քաշը: «Դիտել զամբյուղը» բաժնի միջոցով՝ էջի աջ կողմում, մշտապես կարող եք հետևել Զամբյուղի պարունակությունը: Ընդ որում, այդ հատվածի ներքևում կարող եք տեսնել նաև ընտրված մթերքների ընդհանուր արժեքը:

Կարո՞ղ եմ արդյոք ինքնուրույն ընտրել առաքման կոնկրետ օրը և ժամը:

Այո՛, կարող եք: Առաքման ենթակա մթերքն ընտրելուց և Ձեր զամբյուղը լցնելուց հետո Դուք ընտրում եք այն օրը և ժամը (վերը նշված ժամային միջակայքում), երբ կցանկանայիք ստանալ պատվերը:

Կարո՞ղ եմ արդյոք ամեն անգամ նշել առաքման նոր հասցե:

Անձնական էջում նշեք բոլոր այն հասցեները, ուր հետագայում իրականացվելու է առաքում: Կոնկրետ պատվերի դեպքում արդեն ընտրում եք այդ ցանկից կամ ավելացնում նոր հասցե: Պատվերի ձևակերպման ժամանակ Ձեր կողմից ավելացված հասցեները և հեռախոսահամարները ավտոմատ կերպով ավելացվում են Ձեր անձնական էջի տվյալներին:

Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված մթերքը:

Այո՛, կարող եք, եթե մթերքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով: Մեր առաքչի օգնությամբ կարող եք փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով կամ հրաժարվել գնել այդ մեկը: Սակայն գնումն իրականացնելուց հետո վաճառողն այլևս պատասխանատվություն չի կրում մթերքների համար:

Ինչպե՞ս կարող եմ վճարել։

Վճարումն իրականացնում եք միայն ապրանքների թարմությունը տեղում ստուգելիս, այսինքն՝ վճարել կարող եք կանխիկ առաքման պահին։

Ո՞ր բնակավայրեր են առաքվում ապրանքները և որքա՞ն արժի առաքումը:

Մեր առաքման աշխարհագրությունն առայժմ միայն Երևան քաղաքն է: Առանձին դեպքերում՝ նաև Երևան քաղաքին մերձակա բնակավայրեր:

Առաքման համար գործում է ֆիքսված 300 դրամ վճարը:

Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխանն այստեղ չկա:

Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, կարող եք՝
- այն ուղարկել info@tnakan.com էլ. փոստի միջոցով, - զանգահարելով` (091/ 093/ 095) 86 25 26,
- կամ գրե՛ք մեր ֆեյսբուքյան էջին: