Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
— 1 ճ/գ բանանը խառնեք հավի ձվի դեղնուցին եւ 1թ/գ մեղրին։ Լավ խառնելուց հետո քսեք դեմքին, 15 րոպե անց դեմքը լվացեք գոլ ջրով։
— Կես նարնջի պտղամիսը մանր կտրատեք, ավելացրեք 2 ճ/գ կաթնաշոռ, 1 թ/գ մեղր եւ մի քանի կաթիլ բուսայուղ։ Խառնեք զանգվածը, լցրեք թանզիֆի վրա, 15 րոպե պահեք դեմքին, ապա լվացեք։
— Հարած ձվի սպիտակուցը 1-ական թ/գ մեղրի, կաթի (սերուցքի կամ կաթնաշոռի), կիտրոնահյութի հետ խառնեք եւ քսեք դեմքին։ Պահեք 10-15 րոպե եւ լվացվեք գոլ ջրով։
Չոր, թեփոտվող, բորբոքված մաշկի համար
Խառնեք 1թ/գ մեղրը 1 հում ձվի դեղնուցի հետ։ Պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, այնուհետեւ ցայեք դեմքը սառը ջրով։
Բշտիկների համար. Եթե դեմքին բշտիկ է աճում, ապա կարմրած մասին 1 կաթիլ մեղր քսեք, պահեք 20 րոպե։
Սնուցող, սպիտակեցնող դիմակ. Խառնեք հարած 1 ձվի դեղնուցը 1թ/գ մեղրի եւ կես թ/գ գրեյպֆրուտի հյութին։ Պահեք 20 րոպե, լվացեք տաք ջրով։
Մանր կնճիռների դեպքում. Հարած 2 դեղնուցը խառնեք 1-ական ճ/գ մեղրի հետ։ Ավելացրեք 1ճ/գ բժշկական գլիցերին։ Բամբակե խծուծի օգնությամբ զանգվածը քսեք դեմքին։ Պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։
Նորմալ մաշկը սնուցող դիմակ. 1ճ/գ մեղրին ավելացրեք 5-10 կաթիլ կիտրոնահյութ։ Քսեք դեմքին, 10-15 րոպե հետո լվացեք տաք ջրով։
Չոր մաշկը փափկեցնող դիմակ. Խաշած կարտոֆիլը տրորեք պատառաքաղով, խառնեք 1 հում ձվի դեղնուցի հետ, ավելացրեք 1-ական թ/գ մեղր եւ ձիթապտղի յուղ։ Պատրաստի շիլան քսեք դեմքին, 15 րոպե հետո լվացեք տաք ջրով։ Դեմքին սնուցող քսուք քսեք։
Քսուք թառամող եւ չոր մաշկի համար. 2-ական ճ/գ արքայանարնջի (կորոլյոկ) պտղամիսը (պատառաքաղով տրորած) խառնեք հավի հալած ոսկրածուծի հետ։ Ավելացրեք 1-ական թ/գ մեղր եւ բուսայուղ։ Պահեք սառը տեղում։
Շարունակելի…