Ուշադրություն բոլոր քաղցր սիրողներին, այս դիետան կօգնի 9 օրում նիհարել 10կգ

Կաթնաշոռով ու խնձորով դիետան հաճախակի խորհուրդ է տրվում անգամ հղիներին: Խնձորը պարունակում է պեկտին ու բջջանյութ: Կաթնաշոռը հանդիսանում է ամբողջական սպիտակուցի աղբյուր: 100 գրամ  անյուղ որակյալ կաթնաշոռում առկա է 18 գրամ  սպիտակուց: Ընդ որում, նիհարելու համար այն ազդում է ավելի լավ, քան հավի կրծքամիսը: Բացի այդ, կաթնաշոռն ու խնձորը կարելի է պատրաստել նաև աղանդերի տեսքով, ինչը նշանակում է , որ քաղցրակերները ևս կարող են   կիրառել այդ մեթոդն ու նիհարել: Գոյություն ունի այդ 2 մթերքներով մի քանի դիետայի բաղադրատոմս, որոնցից այսօր կներկայացնենք 9-օրյա դիետան:

կաթնաշոռ
Անարատ կաթնաշոռ պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ

Կաթնաշոռով ու խնձորով 9-օրյա դիետա

9 օրվա համար նախատեսված դիետայի ընթացքում հնրավոր է ազատվել 10 կգ ավելորդ քաշից, այտուցներից ու  ընտելանալ կոտորակային սննդակարգին: Սակայն հարկավոր է  հաշվի առնել, որ նման դիետան չի հանդիսանում  առողջ դիետա, որպեսզի կարողանաք պահպանել ձեռք բերված արդյունքները: Պետք է  հետևեք 1200-1500 կկալ պարունակությամբ  բազմազան դիետայի ամենաքիչը 2 ամիս:

Բացի այդ 9-օրյա  դիետայից հետո խորհուրդ է տրվում  շաբաթական մեկ անգամ կազմակերպել կաթնաշոռով ու խնձորով բեռանաթափման օր:

Այսպիսով, հարկավոր է  սնվել հետևյալ սխեմայով. առաջին 3 օրերին  հարկավոր է սնվել  միայն խնձորով: Մեկ օրվա համար նախատեսված չափաքանակը կազմում է  1.5 կգ խնձոր, կամ 0.5 կգ խնձոր ու  1 լիտր խնձորի հյութ: Եթե  դուք թարմ մրգերի սիրահար չեք, կարող եք պատրաստել  առանց շաքարի խնձորի խյուս կամ  համեմել այն դարչինով ու խորովել ջեռոցում: Ամենակարևորը, չի կարելի ավելացնել  հիմնական մթերքի քանակությունը:

Դիետայի 1-ին տարբերակում կարող եք սնվել 3 տարբեր սխեմայով: 1-ին  տարբերակի համաձայն, օրական հարկավոր է  ուտել 3  անգամ  հավասար քանակությամբ խնձոր, 2-րդ տարբերակի համաձայն` նախաճաշին ու ճաշին օգտագործել ամբողջական պտուղը, իսկ ընթրիքին օգտագործել հյութը, իսկ ահա 3-րդ տարբերակի համաձայն, հարկավոր է  խնձորի ամբողջ  քանակությունը բաժանել 5-6 մասի ու այն ուտել օրվա ընթացքում:

Հաջորդ 3 օրերին հարկավոր է  ուտել միայն կաթնաշոռ: Օրական խորհուրդ է տրվում ուտել 2%-ից ոչ ավել յուղայնությամբ 400 գրամ կաթնաշոռ: Երբեմն կարելի է ուտել 600 գրամ կաթնաշոռ` վրան ավելացրած 1%-ոց 0.5 լիտր կեֆիր:

 Վերջին 3-րդ օրը հարկավոր է  ուտել 0.5 կգ խնձոր ու 400 գրամ կաթնաշոռ: Կարող եք խնձորը փոխարինել 0.5 լիտր  թարմ քամած առանց շաքարի հավելմաբ խնձորի հյութով: