Արդյունավետ դիետա, որը ընդամենը 2 շաբաթում կօգնի ազատվել 13 կգ ավելորդ քաշից /med.tert.am/

Այս դիետայի առավելություններից մեկն այն է, որ ընթրիքը բավական հագեցնող է և կարիք չկա սոված քնելու: Դիետայի ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ հեղուկ, սակայն պետք է բացառել աղի օգտագործումը: Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ, իսկ աղցանները, բանջարեղենը, միսն ու ձուկը պատրաստել պղպեղով ու չամանով:

Նիհարելն այդքան էլ դժվար չի. բավական է միայն որոշում կայացնել և փոխել սննդակարգը: Որքան առողջ լինի ընդունած սնունդը, այնքան առողջ կլինի մարդու մարմինն ու հոգին: Հոգեբաններն ապացուցել են, որ նույնիսկ մի փոքր նիհարած մարդը շատ ավելի ինքնավստահ է լինում, քան նա, ով երազում է նիհարելու մասին, սակայն ոչինչ չի անում դրա համար:

Ձեզ ենք ներկայացնում մի դիետա, որը չափազանց արդյունավետ է: Այն հիմնված է գրեթե ամբողջությամբ ածխաջրերից հրաժարվելու վրա: Նման սննդակարգը շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն մարսողության ու մաշկի խնդիրներ:

Այս դիետան հնարավորություն կտա նիհարել ընդամենը երկու շաբաթում և էներգիա կհաղորդի: Զարմանալին այն է, որ դրա համար անհրաժեշտ է ամեն օր ուտել բավական համեղ սննդամթերք: Այսպես ուրեմն՝

Ձվով դիետա

Երկուշաբթի

Նախաճաշ1 հատ նարինջ (կարելի դրա փոխարեն ուտել թուրինջ, դեղձ, արքայախնձոր կամ մեկ ուրիշ միրգ, բացի բանանից), 2 հատ թխվածքաբլիթ (պատրաստված ամբողջական ցորենի ալյուրից), սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի)
Ճաշ1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, յոգուրտ կամ մածուն
Ընթրիք2 հատ խաշած ձու, 2 հատ լոլիկ, 500 գրամ բանջարեղենային աղցան (կամ պարզապես 500 գրամ վարունգ), 2 հատ թխվածքաբլիթ

Երեքշաբթի

Նախաճաշ1 հատ նարինջ, 2 հատ թխվածքաբլիթ, սուրճ կամ թեյ (նույն պայմաններով)
Ճաշ1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, յոգուրտ կամ մածուն, 2 հատ թխվածքաբլիթ
Ընթրիք120 գրամ անյուղ միս (ցանկալի է տավարի), 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ

Չորեքշաբթի

Նախաճաշ1 հատ նարինջ, 2 հատ թխվածքաբլիթ, սուրճ կամ թեյ (նույն պայմաններով)
Ճաշ1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, յոգորտ կամ կեֆիր, բանջարեղենային աղցան
Ընթրիք120գրամ միս, 1 հատ նարինջ, 1 հատ թխվածքաբլիթ, թեյ կամ սուրճ

Հինգշաբթի

Նախաճաշ1 հատ նարինջ, 2 հատ թխվածքաբլիթ, սուրճ կամ թեյ (նույն պայմաններով)
Ճաշ120 գրամ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ
Ընթրիք120 գրամ միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, 1 հատ թխվածքաբլիթ

Ուրբաթ

Նախաճաշ1 հատ նարինջ, 2 հատ թխվածքաբլիթ, սուրճ կամ թեյ (նույն պայմաններով)
Ճաշ200 գրամ շոգեխաշած ձուկ, 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ
Ընթրիք500 գրամ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, սոխ, կաղամբ, կարտոֆիլ, լոբազգիներ), 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ

Շաբաթվա վերջին երկու օրը կարելի է սնվել սովորականի նման, սակայն պետք չէ չարաշահել: Բացի այդ, չի կարելի խմել ալկոհոլային ըմպելիքներ, օգտագործել աղ ու կոնսերվանտներ պարունակող սննդամթերք:

Ածխաջրերի սահմանափակումը միշտ շատ լավ արդյունք է տալիս: Ցանկալի քաշին հասնելուց հետո կարելի է շաբաթական մեկ անգամ (օրինակ՝ երկուշաբթի օրերին) հետևել ստորև բերված սննդակարգին և կորցրած քաշն այլևս չի վերադառնա:

  • Նախաճաշ. 2 բաժակ կիտրոնի հյութով ջուր:
  • Ճաշ. 1 հատ խաշած ձու, 1 հատ թխվածքաբլիթ, 1 հատ լոլիկ, 1 հատ խնձոր:
  • Ընթրիք. 1 հատ խաշած ձու, 1 հատ թխվածքաբլիթ, 1 հատ լոլիկ:

Այս պարզ ու արդյունավետ դիետան իրական փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր վաղուց երազում են ազատվել ավելորդ քաշից: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում՝ այն հնարավորություն կտա երկու շաբաթում ազատվել 10-13 կգ ավելորդ քաշից: