10 հրաշք մթերք քնի բարելավման համար /med.tert.am/

Ծանր աշխատանքային առօրյան շատերին է կանգնեցնում անքնության կամ անհանգիստ քնելու խնդրի առաջ: Մինչդեռ քնի պակասը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Այս մասին գրելով` Bigpicture.ru-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք ընթրիքին ուտելիս օգնում են հանգիստ քուն մտնել և վերացնում են անքնությունը:

skinstory-milk-lg21. Կաթ
Բնական միջոցներով քունը կարգավորել օգնում է նաև կաթը, որը հարուստ է ո՛չ միայն կալցիումով, այլև` սպիտակուցներով:

2. Բանան
Հանքանյութերի հարուստ աղբյուրը կօգնի հանգստանալ, սակայն այն պետք է ուտել ամենաուշը՝ քնելուց մեկ ժամ առաջ:

3. Նուշ
Նուշը պարունակում է սպիտակուց, մագնիում, որոնք այն հինալի են դարձնում երեկոյան ժամերին ուտելու համար: Խոր քնի համար բավարար է մի բուռ նուշը կամ մեկ ճաշի գդալ նուշի յուղը:

4. Բալ
Բալը հարուստ է մելատոնինի քանակությամբ, այդ իսկ պատճառով էլ մի բուռ բալը բավարար է ամուր ու հանգիստո քուն մտնելու համար:

5. Վարսակի փթիլներ
Շատերն այս շիլան ուտում են բացառապես նախաճաշին, սակայն տարբեր սննդարար և օգտակար հատկություններից բացի վարսակը պարունակում է քնի հորմոն` մելատոնին, ինչի շնորհիվ էլ հիանալի օգնական կլինի նրանց համար, ովքեր տառապում են անքնությամբ:
korichnevoe_yajco6. Ձու
Մեկ պինդ եփած ձուն կարող է դրականորեն ազդել քնելու արագության վրա:  Քնելուն օգնում է ձվի սպիտակուցը:

7. Հումուս
Բուսական սպիտակուցների առկայության շնորհիվ հումուսը հիանալի է ուշ ժամին ուտելու համար և օգնում է քնելուն:

8. Ձուկ
Ձկնատեսակներն ու ծովախեցգետինը ո՛չ միայն հարուստ են վիտամին В6-ով, այլև` նպաստում են սերոտոնին և մելատոնին հորմոնների արտադրությանը:
9. Բուսական թեյեր

Լիարժեք քնի համար կարելի է մեկ բաժակ կանաչ թեյ ըմպել: Ավելի լավ, եթե այն համադրվի երիցուկի և  կիտրոնի հետ:

48615_image10.  Մեղր
Մեղրը պարունակում է գլյուկոզա, որն օգնում է քնել: Այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ՝ որպես բուսական թեյի  բաղկացուցիչ մաս: