Ինչպե՞ս տարբերել կեղծ մեղրը տան պայմաններում /video/

Անխոս, այս հրաշք մթերքն իր բազմաթիվ օգտակար հատկություններով հանդերձ շատ “խոցելի” է կեղծարարների համար, որոնք հաճախ քանակը ավելացնելու նպատակով շաքար և տարբեր հավելանյութեր են խառնում մեղրին: Սակայն, ճիշտ կողմնորոշվելու համար մասնագետները մտածել են բազմաթիվ պարզ, հստակ և արդյունավետ եղանակներ, որոնք ձեզ կօգնեն տան պայմաններում տարբերել բնական մեղրը կեղծից:

Գույն

Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձնենք գույնին: Անկախ նրանից, թե ինչ գույն ունի մեղրը, այն պետք է թափանցիկ լինի: Եթե մեղրի մեջ երևում են ինչ-ինչ մասնիկներ, ուրեմն այն պարունակում է որոշ հավելանյութեր: Եթե այն սպիտակավուն երանգ ունի, ապա հավանաբար այն պարունակում է շաքարի օշարակ:

Թանձրություն

Մեղրը պետք է միջին թանձրություն ունենա: Մեղրի մեջ մտցնենք մի չոփ, ապա դանդաղ հանենք: Իսկական մեղրը չոփի հետ կձգվի բարակ շիթով: Եթե չոփը պտտենք, մեղրը կփաթաթվի նրա վրա: ՄեղրԵրբ մեղրի շիթը կտրվի, այն մեղրի մակերեսին կկանգնի բլրակի նման, հետո կհավասարվի մակերևույթին: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս, ուրեմն անարատ չէ, այլ պատրաստված է մեղվի օգնությամբ, բայց շաքարաջրից:

Այրում

Թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է: Եթե կրակը չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից: Շաքարն այրվում է, մեղրը` ոչ:

Յոդ

Մեղրի վրա յոդ կաթեցրեք, եթե այն կապտի, ուրեմն նրա բաղադրության մեջ կրախմալ են ավելացրել՝խտություն հաղորդելու համար:

Շաքար

Ծոր մեղրի մեջ ընկղմում ենք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակ հետո այն լուծվեց մեղրի մեջ, ապա դա կնշանակի, որ մեղրն անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն մեղրն անարատ է: Մեղրի ստուգման այս բոլոր ձեւերն էլ փորձված միջոցներ են:

Ջուր

Եվս մեկ պարզ օրինակ: Դիտենք հոլովակը