Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 0.75գ սպիտակուց, իսկ տղամարդկանց 0.84գ: Իսկ տարիքով մարդկանց, հղիների, աթլետների և քաշ հավաքող սպորտսմենների համար սպիտակուցի չափաքանակը կարող է տատանվել: Օրական կարելի է օգտագործել 2-3 չափաբաժին սպիտակուցով հարուստ սննդամթերք: Օրինակ մեկ ձուն կամ 1 ունցիա (28.3 գ) պանիրը համարվում է մեկ չափաբաժին սպիտակուց:
Այս նյութում մենք առանձին-առանձին կներկայացնենք սպիտակուցների ֆունկցիոնալ կարևորությունը մեր օրգանիզմի համար: Իսկ նյութի առաջին մասը՝ այստեղ: Այսպես ուրեմն.
Սպիտակուցները կարևոր են մկանների կրճատման և կոորդինացմանը համար: Սպիտակուցները ներկա են մկանների հյուսվածքներում: Մկանների աճը պայմանավորված է օրգանիզմում առկա սպիտակուցների թվի հետ:
Իմունային պաշտպանություն
Սպիտակուցները մեծ դեր են խաղում իմունային համակարգի ամրապնդման համար: Մեր օրգանիզմը ունի հատուկ մշակված ինքնապաշտպանական մեխանիզմ տարբեր ինֆեկցիաների և հիվանդությունների դեմ: Այդ ինքնապաշտպանությունը իրականացվում է հակամարմինների օգնությամբ, որոնք սպիտակուցների խումբ են իրենցից ներկայացնում: Հակամարնինները հայտնաբերում են օտար տարրերին, հարուցիչներին և ոչնչացնում նրանց:
Նյարդային ազդակ
Սպիտակուցները ապահովում են նյարդային համակարգի սահուն գործունեությունը: Նյարդային համակարգը ակտիվանում է, երբ այն ազդակներ է ստանում և պատասխան ազդակներ տալիս: Նյարդային ազդակն ընդունողները բաղկացած են սպիտակուցներից: Այս ընդունիչները փոխանցում են նյարդային ազդակները բջիջներով և կարգավորում կենտրոնական նյարդային համակարգը:
Էներգիայի աղբյուր
Սպիտակուցը օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է: Եթե անձը մարմնի քաշը իջեցնելու համար բեռնաթափման օր է հայտարարել կամ դիետա է պահում, օրգանիզմը օգտագործում է իր սպիտակուցները, որպեսզի կոմպենսացնի այդ ամենը:
Քանի որ մեր օրգաիզմը չունի պահեստավորված սպիտակուցներ, ֆերմենտները և մկանների սպիտակուցները քայքայվում են, որպեսզի արտադրվեն ամինաթթուներ և վերջիններս էլ օրգանիզմը ապահովեն էներգիայով կամ սինթեզեն գլյուկոզա:
Սպիտակուցները նպաստում են առողջ մազեր ունենալուն և պաշտպանում են մազերը արտաքին միջավայրի վնասներից: Սպիտակուցները իրենց հատկություններով ազդում են մազի աճի վրա: Հենց այս հատկություններն են օգտագորվում մազերի խնամքի համար նախատեսված կոսմետիկական միջոցների մեջ:
Ֆերմենտներ և հորմոններ
Ֆերմենտները մեծ դեր են խաղում օրգանիզմում իրականացվող բիոքիմիական գործընթացների և ռեակցաների համար: Օրգանիզմի քիմիական ռեակցիաների իրականացումը կախված է մարմնում առկա ֆերմենտների թվից: Եթե այդ ռեակցիաները իրականցվում են դանդաղ, ապա դա նշանակում է, որ մարմնում նկատվում է անհրաժեշտ ֆերմենտների պակաս: Տարբեր սպիտակուցային հորմոնները ինչպիսիք օրինակ ինսուլինը, աճի հորմոնը և գլուկագոնը նույնպես բաղկացած են ամինաթթուներից , որոնք իրականացնում են բազմաթիվ կարևոր ֆունկցիաներ մեր օրգանիզմում:
Մոլեկուլային տեղափոխություն
Սպիտակուցների մյուս կարևոր ֆունկցիան բջիջներում առկա տարրերի տեղափոխությունն է և պահեստավորումը: Այս ամենը կարևոր է արյան հոսքի սահուն ընթացքի և օրգանիզմի սնման համար: Օրինակ թթվածինը արյան կարմիր գնդիկներին հասնում է հեմոգլոբին կոչվող սպիտակուցի շնորհիվ:Մյուս սպիտակուցը, որ կոչվում է ֆերիտին, պատասխանատու է լյարդում արյան և երկաթի պահեստավորման համար:
Սպիտակուցներից կոլագենը ապահովում է մաշկի բջիջների, հուսվածնքերի ուժը և առաձգականությունը: Կոլագենը վերականգնում է վնասված մաշկը նպաստում բջիջների ռեգեներացիային: Առողջ, առաձգական և առանց կնճիռների մաշկը կախված է օրգանիզմում կոլագեն սպիտակուցի քանակից:
Բջիջների և հյուսվածքների ռեգեներացիա
Բջիջների և հյուսվածքների թարմացումը և ռեգեներացիան շան կարևոր երևույթներ են առողջ մարմնի համար: Մարմինը մշտական կարիք ունի ամինաթթուների, որոնք կազմավորում են սպիտակուցներ և վերջիններս էլ նպաստում են նոր բջիջների և հյուսվածքների, ինչպես օրինակ եղունգների, մազերի աճին, մաշկի թարմացմանը: Մարսողական համակարգի, մաշկի և արյան բջիջների կյանքի տևողությունը մի քանի շաբաթ է: Մի քանի շաբաթից մահացած հյուսվածքներին և բջիջներին փոխարինելու են գալիս նորերը և հենց վերջինների ստեղծմանն էլ նպաստում են սպիտակուցները:
Սպիտակուցների մարսում և ներծծում
Սպիտակուցների մարսողությունը շատ կարևոր է մարմնի կողմից ամինաթթուների ներծծման համար: Ֆերմենտներից պեպսինը ակտիվացվում է ստամոքսահյութի արտադրմամբ և սպիտակուցները աստիճանաբար մարսվում են ստամոքսում: Մարսողության գործընթացը շարունակվում է և ավարտվում փոքր աղիքում:
Նյութի աղբյուրը՝ www.168.am