Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Մեր գրառումներում մենք անընդատ շեշտում ենք , որ հենց կաթնամթերքն է հանդիսանում սպիտակուցների գլխավոր մատակարարը օրգանիզմի համար: Բայց ի՞նչ կլինի օրինակ մարդու հետ, եթե նրա օրգանիզմում նվազի սպիտակուցների քանակը, առհասարակ ի՞նչ դեր ունեն դրանք մարդու կյանքում…
Հենց դրա մասին էլ կխոսենք այս նյութում:
Սպիտակուցների կարևորությունն ընդգծելու համարա, բավական է միայն նշել, որ մարդու օրգանզիմը բաղկացած է 19.6% սպիտակուցներից, 14.7% ճարպերից, 1% ածխաջրերից, 4.9% հանքային նյութերից: Մնացած 59.8% ջուր է: Մեր օրգանիզմի կայուն զարգացման համար օրվա սննդակարգում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների ներկայությունը պետք է լինի 1:3:5 հարաբերակցությամբ:
Սպիտակուցները օրգանիզմի հիմնական “շինանյութն” են, հորմոնների, ֆերմենտների և հակամարմինների հիմքը: Այն նաև մարմնի կառուցվածքի հիմքն է: Մկանները, հյուսվածները, ներքին օրգանները, արյան բջիջները, իմունային մարմինները, ինչպես նաև մազերը, եղունգները կազմված են հենց սպիտակուցներից: Ուստի առանց դրանց անհնարին է մարդու աճը, բազմացումը, մարսողությունն ու իմունային պաշտպանությունը:
Սպիտակուցները նաև փոխադրող գործառույթ են կատարում, այսինքն՝ դրանք բջջից բջիջ են տեղափոխում անհրաժեշտ նյութերը՝ իոններ, սննդային նյութեր և այլն (օրինակ՝ հեմոգլոբին սպիտակուցը տեղափոխում է թթվածին, ԴՆԹ և ՌՆԹ ապահովում են սպիտակուցի՝ ժառանգական տեղեկատվությունը փոխանցելու հատկությունը, լիզոցիմն ապահովում է հակամիկրոբային պաշտպանություն, իսկ տեսողական նյարդի կազմի մեջ մտնող սպիտակուցը ապահովում է լույսի ընկալումն աչքի ցանցաթաղանթի օգնությամբ)
Սպիտակուցները պատասխանատու են նաև գլխուղեղի կեղևում արգելակման և գրգռման համար:
Սպիտակուցը պաշտպանում է մեր օրգանիզմը վարակումներից, պահպանում՝ մեր երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչը տեղի է ունենում շնորհիվ կոլագենի և էլաստինի մոլեկուլների նորացման, որոնք կանխում են մաշկի ծերացումն ու կնճիռների առաջացումը:
Սպիտակուցային անբավարարությունն արտահայտվում է մարմնի քաշի նվազմամբ, մաշկի չորությամբ, աղե-ստամոքսային համակարգի սեկրետոր ֆունկցիայի թուլացմամբ:
Տուժում են նաև սեռական գեղձերի, մակերիկամների, վահանաձև գեղձի աշխատանքը, խանգարվում են արյունաստեղծ պրոցեսները, թուլանում է իմունիտետը և հիշողությունը:
Սպիտակուցների քրոնիկ պակասի հետևանքով մաշկը կարող է գունատվել, մազերը փխրուն դառնալ, իսկ եղունգները շերտավորվել և կոտրվել:
Իմունիտետի խնդիրները՝ մրսածությունը, ալերգիաների, դերմատիտները, հիմնականում կապված են սպիտակուցի պակասի հետ, քանի որ իմունային բջիջները և հակամարմինները կառուցվում են սպիտակուցային հիմքի վրա:
Մարսողության խանգարումները, փորկապությունը, հոգնածությունը, սթրեսների հանդեպ անկայունությունը նույնպես կարող է լինել սպիտակուցի պակասի արդյունք:
Երեխաների մոտ խանգարվում է աճը՝ ոսկրաստեղծման վատացման հաշվին:
Հարկ է նշել, որ սպիտակուցների ավելցուկը նույնպես վնաս է՝ այն բերում է հոդերի հիվանդության և միզաքարային հիվանդության զարգացմանը: Այնպես որ, պետք է ձգտել պահպանել վերը նշված 1:3:5 հարաբերակցությունը: Բացի դրանից, սպիտակուցը պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ, որոնցից կախված է իր կենսաբանական արժեքը: Հայտնի 80 սպիտակուցներից միայն 8 են անփոխարինելի, և եթե այդ բոլոր ութն էլ պարունակվում են սպիտակուցի մոլեկուլի մեջ, այդպիսի սպիտակուցը կոչվում է լիարժեք, ըստ ծագման՝ կենդանական: Այն պարունակվում է թարմ մսի, ձկան, ձվի, կաթի և այլ կաթնամթերքի մեջ:
Ի՞նչ անել: Շարունակելի…