Անսովոր, բայց շատ օգտակար ուտեստ նախաճաշին

Ձուն իր սննդային արժեքով հանդիսանում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Առողջ սննվելու համար ձվի օգտագործումը շատ կարևոր է: Ձվում կա մարդու համար անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի մեծ քանակություն, ինչպես նաև բարձրորակ սպիտակուցներ, որոնք գրեթե ամբողջությամբ մարսվում են օրգանիզմում:

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են հավի ձվի սննդային արժեքը և եզրակացրել, որ առավոտյան ամենահարմար սնունդը ձվից պատրաստված ուտեստներն են: Մասնագետները ապացուցել են, որ ձվի մշտական օգտագործումը նպաստում է լավ ֆիզիկական վիճակի և առողջության պահպանմանը, մտավոր կարողությունների լավացմանը:

Առաջարկում ենք ձվի պատրաստման նոր բաղադրատոմս: Ձվի պատրաստման այս եղանակն օգտակար է աղեստամոքսային տրակտում խնդիրներ ունեցողներին, քանի որ այս տեսքով պատրաստման արդյունքում ձվի դեղնուցն ու սպիտակուցը մարսվում են ավելի արագ ու հեշտ, նպաստում է փորկապությունների կանխարգելմանը:

 

<<Առանց կճեպի ջրի մեջ եփած ձու>> 

Ձվով ուտեստներ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել 1-1,5 լ ջուր: Ջրի մեջ ավելացնել մի փոքր աղ, մի քանի թեյի գդալ սպիտակ քացախ: Ջրի փոխարեն կարելի է օգտագործել կաթ կամ գինի: Ձուն կեղևազերծել և լցնել տարրայի կամ մեծ գդալի մեջ: Կրակն իջեցնել ամենացածր մակարդակի վրա: Կեղևազերծված ձուն շատ ուշադիր լցնել եռացող ջրի մեջ: Անմիջապես հետևել արդյոք ձուն չի կպել կաթսայի հատակին, որի համար անհրաժեշտ է այն գդալով մի փոքր հրել, եթե ձուն լողա ջրի մեջ, հետևաբար ամեն ինչ նորմալ է, իսկ եթե ոչ՝ անհրաժեշտ է այն նրբորեն պոկել կաթսայի հատակից: Ձուն անհրաժեշտ է եփել շատ թույլ կրակի վրա, 1-ից 4 րոպե՝ կախված թե ինչ պնդության եք նախընտրում դեղնուցը:
Առանց կճեպի ջրի մեջ եփած ձվի սպիտակուցը պետք է ամբողջությամբ պինդ լինի: Ձուն ջրից հանել անցքեր ունեցող գդալով: Կարելի է պահել սառը ջրի տակ, որպեսզի քացախը մաքրվի: Մատուցել տաք վիճակում:

 

Ձվով ուտեստներԻնչպես ցանկացած ուտեստ, առանց կճեպի ջրի մեջ եփած ձուն պատրաստման փուլում ևս ունի որոշակի նրբություններ: Ահա դրանցից մի քանիսը.

1. Ձուն պետք է լինի իսկապես շատ թարմ և խոշոր, քանի որ հին ձվի սպիտակուցը եփման ընթացքում տարածվում է ջրի մեջ, իսկ թարմի դեպքում՝ հավաքվում է դեղնուցի շուրջը: Իհարկե, այս պատասխանատվությունը սիրով իր վրա է վերցնում <<Տնական մթերքը>>՝ առաքելով բացառապես տվյալ օրվա թարմ ձու:
2. Ջրի մեջ բացի աղից, անպայման անհրաժեշտ է ավելացնել մի քանի թեյի գդալ սպիտակ քացախ, քանի որ այն նպաստում է սպիտակուցի մակարդմանը, այսինքն՝ ապահովում է ամենակարևոր ֆունկցիան՝ սպիտակուցը հավաքում է դեղնուցի շուրջը:
3. Հետևեք, որ ջուրը շատ չեռա, քանի որ կարող է վնասել դեղնուցը: Ձուն ջրի մեջ ավելացրեք, երբ այն սկսում է եռալ:
4. Մինչ ձուն ջրի մեջ լցնելը, ջուրը խառնեք, քանի որ կաթսայում առաջացող պտույտները ևս նպաստում են, որ սպիտակուցը հավաքվի դեղնուցի շուրջը:
Ստուգելու համար, թե արդյոք ձուն եփել է, բավական է այն հանել ջրից և մատով սեղմել սպիտակուցի վրա:
Բարի ախորժակ 🙂