Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Բոլորն էլ գիտեն, թե որքան սննդարար և օգտակար է կաթը, չէ որ սա ամենաառաջին սնունդն է, որ մենք փորձում ենք:
Դեմքի մաշկի համար կաթը ևս շատ օգտակար է: Հիշենք Կլեոպատրիայի գաղտնիքը կաթով լոգանքների մասին:
Կաթի սովորական ազդեցությունը դեմքի և մարմնի վրա
Պ.Ի Պավլովը բացահայտել է, որ կաթի բաղադրության մեջ կա ավելի քան 3000 օգտակար կոմպոնենտներ, որոնց թվում է ամինոթթուները, վիտամինները, միկրո և մակրոտարրերը:
Մաշկի վրա առանձնահատուկ ազդեցություն ունի կաթնային ճարպը: Մեկ կաթիլ կաթի ճարպում կա ավելի քան 10 000 000 փոքրիկ ճարպային գնդիկներ, որի շնորհիվ կաթը լավ է յուրացվում օրգանիզմում և հեշտությամբ է ներծծվում մաշկ:
Կաթով հաճախակի լվանալու արդյունքում մաշկը դառնում է ավելի փափուկ, երիտասարդ, կնճիռները հարթվում են: Կաթը նաև մաքրում է դեմքի պեգմենտային հետքերն ու պեպենները:
Դեմքի մաշկի համար կաթը կարելի է օգտագործել ոչ միայն թարմ վիճակով, այլ նաև բոլոր կաթնամթերքների տեսքով: Օրինակ՝ մածունը կամ թթված կաթը ավելի շատ կիրառելի է յուղոտ մաշկի դեպքում, իսկ թթվասերը՝ չոր:
Թարմ կաթը որպես խնամքի միջոց կարելի է օգտագործել ուղղակի դեմքին քսելով: Անգամ մի քանի վայրկյան դեմքին մնալու դեպքում կարելի է ստանալ որոշակի արդյունք: Կարելի է թողնել 10-15 րոպե մինչ չորանալը կամ ավելացնել տարբեր մասկաների մեջ:
Կաթի ոչ սովորական ազդեցությունը դեմքի և մարմնի վրա
Կաթն ունի առանձնահատուկ էներգետիկա և այն ազդում է մեր մաշկի վրա՝ արտաքին օգտագործման միջոցով, ինչպես նաև մեր առողջության, տրամադրության և զգացողության վրա՝ այն խմելու միջոցով:
Կաթը սիրո մթերքն է: Կաթ խմելով կամ որպես խնամքի միջոց այն օգտագործելով՝ մենք ավելացնում ենք սիրո քանակը մեր օրգանիզմում: Ահա հենց սրանում էր կայանում Կլեոպատրայի գաղտնիքը: Կաթնային լոգանքից հետո կինն առավել գրավիչ է դառնում:
Կաթն իր մեջ նաև լուսնային էներգիա է պարունակում, որն անհրաժեշտ է կնոջը ներքին հանգստության, երիտասարդության և գեղեցկության պահպանման, ինչպես նաև ստեղծագործականությունը զարգացնելու համար: Հետևաբար, կաթով լոգանքը հանդիսանում է ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև կանացի էներգիայով լիցքավորման միջոց:
Իհարկե, ոչ միշտ է կաթնային լոգանքը հասանելի, սակայն 1-2լ կաթի ավելացումը վաննայի մեջ բավական է դրա դրական ազդեցությունը զգալու համար ինչպես ֆիզիկական, այնպես էլ էներգետիկ մակարդակում: Մեկ այլ տարբերակ է մի քանի րոպեով տաք կաթի քսումը դեմքին, վզի հատվածում հետո լվանալ այն: