Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Անհրաժեշտ է 3 գազար, 100գ կաթնաշոռ, 1 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 2 ճաշի գդալ կտրտած մաղադանոս:
Մաքրած գազարը կտրտել օղակներով, վրան լցնել ջուր այնպես, որ այն թեթևակի փակի գազարը: Եփել 2-3 րոպե և թրմել առանց տաքացնելու, փակ կափարիչով, 6-8 րոպե: Սառեցրած գազարը անցկացնել մաղով, կաթնաշոռի հետ միասին: Ստացված զանգվածի մեջ ավելացնել մանր կտրտած սխտոր, մայոնեզ, կտրտած մաղադանոս: Այդ ամենը լավ խանել:
Կաթնաշոռային զանգված լոլիկներով
Վերցնել 100գ կաթնաշոռ, 2 լոլիկ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի: Թարմ լոլիկները լվանալ, մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ, շաքար, պղպեղ և բուսական յուղ: Ստացված զանգվածը հարել:
Կաթնաշոռով ալոճենու տերևներով և խնձորներով խյուս
Վերցնել 50գ սերուցքային կարագ, 50գ քերած պանիր, 50գ կաթնաշոռ, 1 խնձոր, 2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևներ:
2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևները և մանր քերած խնձորները միացնել կարագի, պանրի և կաթնաշոռի հետ: Զանգվածը խառնել:
Կաթնաշոռից պուդինգ
Վերցնել 15գ սերուցքային կարագ, 200գ կաթնաշոռ, 25գ աղացած պաքսիմատ, 1 հատ ձու, 25գ շաքարի օշարակ, 5գ աղի լուծույթ, թթվասեր կամ էլ 30գ մուրաբայի օշարակ: Կաթնաշոռը անցկացնել մաղով, ձվի դեղնուցը տրորել շաքարի օշարակի, 1 թեյի գդալ կարագի և աղի լուծույթի հետ: Խառնել դեղնուցը կաթնաշոռի հետ, ավելացնել մաղած պաքսիմատ: Խփել սպիտակուցը և զգուշորեն միացնել կաթնաշոռային զանգվածի հետ, խառնելով վերևից ներքև: Լցնել զանգվածը յուղած և պաքսիմատ ցանած կաղապարի մեջ և դնել լցրած ջրով թավայի մեջ: Պուդինգը դնել վառարան 20-25 րոպե: Այն պետք է կաղապարի ծայրերից պոկվի: Հետո վրան լցնել թթվասեր կամ մուրաբայից օշարակ: