Կաթի օգտագործումն անմիջապես մարզումից հետո նպաստում է մկանների զարգացմանը
Մկանների զարգացման համար անհրաժեշտ է օրգանիզմը հարստացնել սննդարար նյութերով՝ անմիջապես մարզումից հետո: Այս հարցում անփոխարինելի մթերք է կաթը:
Կաթը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, օրգանիզմը պաշտպանում է ջրազրկումից և նպաստւմ է ճարպերի այրման գործընթացին:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարզումներից հետո կաթի օգտագործումը խիստ կարևոր է մի շարք պատճառներով.
- Կաթը պարունակում է մեծ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ: Մեկ բաժակ (250մլ) կաթի մեջ կա 8գ սպիտակուց: Սպիտակուցները շատ կարևոր են մկանների վերականգնման և կազմավորման համար, հետևաբար ֆիզիկական լարվածությունից հետո շատ կարևոր է, որքան հնարավոր է արագ, օրգանիզմում սպիտակուցների համապատասխան քանակություն ապահովել: Այս նպատակի համար կաթի օգտագործումը լավագույն միջոցն է այն պարզ պատճառով, որ դրա ճարպային բաղադրությունը նպաստում է սպիտակուցի ինչպես արագ, այնպես էլ դանդաղ յուրացմանը, ինչն էլ նպաստում է մկանային համակարգի արագ զարգացմանը:
Կաթը պաշտպանում է օրգանիզմը ջրազրկումից: Ինչպես բոլոր ըմպելիքները, կաթը ևս պարունակում է ջուր, սակայն մյուս բոլոր ըմպելիքների համեմատությամբ՝ կաթը հարուստ է նատրիումով և կալիումով, ինչը ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ խոնավությունը: Ջրազրկումն առաջանում է մարզմնան ընթացքում առաջացող քրտնարտադրության հետևանքով: Եթե օրգանիզմում ջրի հավասարակշռությունը ժամանակին չվերականգնվի, ապա չի զարգանա նաև մկանային համակարգը: Բացի այդ, ջրազրկումն առաջացնում է գլխացավ և հոգնածություն:- Կաթի օգտագործումը նպաստում է ճարպերի այրմանը: Կաթը հագեցնում է քաղցը, քանի որ այն ունի ճարպային բաղադրություն և դանդաղ մարսելի սպիտակուցներ: Հետևաբար, այս պրոցեսն առաջացնում է հագեցվածության զգացում, ինչի շնորհիվ ուտելու ցանկությունը պակասում է:
Անհրաժեշտ է հիշել նաև կաթի այլ կարևոր առանձնահատկությունների մասին.
- ամբողջական կաթն ամենաարդյունավետ մթերքն է ոսկրային համակարգի զարգացման համար՝ շնորհիվ դրանում պարունակվող կալցիումի,
- կաթը համեմատությամբ մյուս մթերքների (միս, ձուկ) համեմատաբար ցածր գին ունի՝ դրանով հանդերձ անփոխարինելի է արժեքավոր սպիտակուցների քանակով,
- մարզիկների համար լավ է նաև նրանով, որ կաթն ինքն իրենով արդեն իսկ պատրաստի մթերք է, այսինքն՝ պատրաստման համար լրացուցիչ ժամանակ ծախսելու կարիք չկա, բավական է միայն տաքացնել ու խմել: