Կա արդյո՞ք տարբերություն սպիտակ և շագանակագույն կեղևով հավկիթների միջև /health.tert.am/

Սպիտակ ու շագանակագույն ձվի միջև եղած տարբերության վերաբերյալ առկա են տարբեր կարծիքներ: Ոմանք կարծում են, որ շագանակագույն ձուն օգտակար ու ավելի համեղ է, քան սպիտակ ձուն: Իսկ ոմանք կարծում են, որ սպիտակ ձուն նախատեսված է տարբեր տեսակի տորթերի ու քաղցրավենիքներին պատրաստման համար:

coocook.me-ը ներկայացրել է թե ինչով է սպիտակ ձուն տարբերվում  շագանակագույն  կեղևով ձվից: Սակայն անկախ կեղևի գույնից ձգտեք սպառել միայն տնական ձու, որպեսզի այն մատուցի իր օգտակար հատկությունները առավելագույնս:
Ինչով է օգտակար հավի  ձուն

1. Ձուն շատ սնուցող է

Ձուն պարունակում է օգտակար վիտամիններ, միկրոտարեր ու սպիտակուց: Ձվի հաճախակի օգտագործումը դրական է ազդում մազերի, տեսողության ու ամբողջ օրգանիզմի վրա: Միջինում 1 հատ ձուն պարունակում է 80 կալորիա:
2. Ձվի մեջ առկա խոլեստերինը դրական է ազդում առողջության վրա

Խոլեստերինը առկա է դեղնուցում ու հավասարակշռվում է լեցիտինով( հատուկ նյութ, որը օգնում է  վերամշակել ճարպն ու խոլեստերինը) :
3. Ջերմային մշակման ենթարկված ձուն հում ձվից օգտակար է

Հում ձվի մեջ հաճախակի առկա են վնասակար  սալմոնելլա բակտերիաներ, որոնք ջերմային մշակման ժամանակ ոչնչանում են:

4. Սպիտակ կեղևով ձուն ոչ պակաս օգտակար է քան շագանակագույն կեղևով ձուն

Իրականում շագանակագույն ձուն սպիտակ ձվից օգտակար չէ: Սպիտակ կեղևով ձուն ոչնչով չի տարբերվում շագանակագույն  կեղևով ձվից: Ձվի կեղևի գույնը կախված է հավի տեսակից: Խայտաբղետ հավի ձուն շագանակագույն  ու  բեժ է, իսկ սպիտակ  հավերը ածում են սպիտակ ձու: Այդ պատճառով ձու ընտրելիս խորհուրդ չի տրվում ուշադրություն դարձնել  ձվի կեղևի գույնին:

5. Ձուն խորհուրդ չի տրվում պահել սուր հոտերով սննդի  հետ միասին
Շնորհիվ կեղևի պարզ կառուցվածքի, ձուն արագ ներծծում է  կողմնակի հոտերը: