Հունիսի 1-ը ԿԱԹԻ միջազգային օր

<<Երեխաներ կաթ խմե՛ք, առողջ եղե՛ք>> այս կարգախոսն ամբողջությամբ վերաբերում է հունիսի 1-ին՝ օր, երբ նշվում է ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ԿԱԹԻ միջազգային օրը  (World Milk Day):

Այս տոնն առաջին անգամ նշվել է 2001թ.-ին ՄԱԿ-ի սննդարդյունաբերության և գյուղատնտեսական կազմակերպության կողմից: Տոնի նպատակն է բնակչության շրջանում կաթի և կաթնամթերքի օգտագործման մասսայականացման և իրազեկման բարձրացումը:

Ինրու՞ է Կաթի միջազգային օրը նշվում հենց հունիսի 1-ին: Բանը նրանում է, որ ՄԱԿ-ի

Թարմ կաթ պատվիրելու համար սեղմեք այստեղ:
Թարմ կաթ պատվիրելու համար սեղմեք այստեղ:

գաղափարախոսությունը կիսող մի քանի երկրներում արդեն նպատակ կար Կաթի տոն ունենալու: Որոշ հանգամանքների բերումով, օրն համընկնում էր հունիսի 1-ի կամ դրան մոտ ամսաթվի հետ, հետևաբար որոշում ընդունվեց միջազգային օրը նշել ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին:

2008թ.-ին Կաթի օրը տոնելու համար մասնակցեցին 40 տարբեր երկրներ, որոնցից շատերում տոնը բավական լայնածավալ և հեքիաթային է նշվել: Օրինակ Արգենտինայում այս տոնը կազմակերպվել է հետևյալ կարգախոսի կիրառմամբ՝ <<Երկիր, որտեղ կաթն ու մեղրը գետի նման են հոսում>>, Գերմանիայում՝ <<Ավելի արագ, ավելի ուժեղ, ավելի խելացի: Այս ամենին կարելի է հասնել կաթի շնորհիվ>>: