10 պատճառ, թե ինչու՞ պետք է առավոտյան թարմ կաթ խմել

Առաջին բանը, որ սկսում են ուտել երեխաները, դա կաթն է: Հետևաբար, ինչու՞ չսկսել ամեն օրը կաթ խմելով, հատկապես որ, շնորհիվ մեծ քանակությամբ օգտակար վիտամինների, այն ունակ է ապահովել օրգանիզմի առույգությունն ամբողջ օրվա ընթացքում: Ընդ որում, որպեսզի ստորև թվարկված հատկություններից առավելագույնս օգուտ քաղես, պետք է որ կաթը լինի թարմ, 100% բնական, այնպիսին, ինչպիսին առաջարկում է www.tnakan.com-ը:

Ինչո՞վ է կաթն այդքան առանձնահատուկ

1.Կաթն ապահովում է ամբողջ օրվա համար օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի քանակը, որը խիստ կարևոր է ատամների էմալի, ոսկորների աճի, կոլագենի արտադրության համար:

2.Հիանալիորեն հագեցնում է ծարավը՝ օրգանիզմը հարստացնելով օգտակար նյութերով:

3.Կազմակերպում է օրգանիզմում թթվայնության մակարդակը, նպաստում է մարսողության լավացմանը:

4.Պարունակում է մեծ քանակությամբ A, B և D վիտամիններ:

5.Համարվում է հիանալի հանգստացնող միջոց՝ շնորհիվ բաղադրությունում պարունակվող կալցիումի:

6.Կաթնաշաքարն այն դարձնում է էներգիայով հարուստ, ինչը շատ կարևոր է ծանրաբեռնված օրերի դեպքում:

7.Ուժերի վերականգնման համար մեծ քանակությամբ սպիտակուց՝ 98%, է պարունակում:

8.Կաթի բաղադրության մեջ կա կարևորագույն և սննդարար կենդանական ճարպեր և մոտ 40 տեսակի ճարպաթթուներ:

9.Օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ քանակությամբ ֆոսֆորով:

10.Պարունակում է ակտիվ սպիտակուցա-լեցիտինային կոմպլեքս, որն անհրաժեշտ է առողջ անոթների համար: