Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Այս հոդվածը հիմնականում ուղղված է բուսակերներին, ովքեր հաճախ ունենում են սպիտակուցների պակաս:
Սպիտակուցն օրգանիզմի հիմնաքարն է: Օրգանիզմում սպիտակուցների պակասն առաջացնում է թուլություն, հոգնածություն: Սպիտակուցներն օրգանական նյութեր են, որոնք կազմված են ամինաթթվային շղթայից: Մարսողության պրոցեսում սպիտակուցները վերածվում են ամինաթթուների, որոնք անհրաժեշտ են հյուսվածքների և մկանների զարգացման համար: Սպիտակուցները բիոքիմիական ռեակցիաների և փոխանակման պրոցեսներում իրականացնում են կատալիզատորի դեր:
Ապացուցված է, որ բուսակերների, ովքեր սնվում են բացառապես բուսական սնունդով, միկրոֆլորան ինքնուրույն է սինթեզում անհրաժեշտ քանակի ամինաթթուն: Ի սկզբանե, երեխան ծնվում է բացարձակ <<մաքուր>> աղիքներով: Միկրոֆլորան ձևավորվում է այն ժամանակ, երբ օդով, ջրով, մայրական կաթի միջոցով երեխայի օրգանիզմ է ներթափանցում օգտակար կաթնային բակտերիաներ: Առանց այս բակտերիաների օրգանիզմի աճ տեղի չի ունենա: Երեխայի աճի արագությամբ պայմանավորված կարելի է հասկանալ, որ սկզբնական փուլում նրան միս կամ ձուկ ուտել ահրժեշտ չէ, բավական է մայրական կաթի օգտագործումը: Արդեն ապացուցված է նաև, որ անհրաժեշտ ամինաթթվի քանակությունը կարելի է ստանալ կաթնամթերքների միջոցով: Ամեն օր 2 բաժակ կովի բնական կաթը և 100գր. կաթնաշոռը լիարժեք բավարար են տղամարդու օրգանիզմում սպիտակուցների անհրաժեշտ քանակության համար: Ինչպես տեսնում ենք, որպեսզի բուսակերն անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց ստանա բավական է կաթնամթերք օգտագործի: Սա լավագույն ընտրությունն է բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են կենդանական սնունդից և օրգանիզմն ունի սպիատակուցի քանակի պակաս: Իհարկե, անհրաժեշտ որակի կաթնամթերք ընտրելը շատ կարևոր է: