Գիտե՞ք, որ ձվի կեղևը օգնում է արագ ապաքինել վերքերը

Գիտնականները բացահայտել են ձվի կեղևի զարմանալի հատկությունները

Եվրոպացի գիտնականների խոսքերով, ձվի կեղևի ներսի մակերեսի վրա առկա թաղանթն ունի բուժիչ հատկություններ և կարող է նպաստել քրոնիկական վերքերի բուժմանը: Ներկայումս արդեն գիտնականները ստեղծել են այդ մթերքի հիմնա վրա պատրաստված վիրակապական նյութ:

Նախնական արդյունքները վկայում են, որ ձվի կեղևը արագացնում է ապաքինումը՝ ապահովվելով մաշկին վերկանգման համար անհրաժեշտ սպիտակուցներով:

Հաճախակի շաքարային դիաբետի բարդացման հետևանքով, երբ առկա է լինում վատ արյան հոսք, ոտնաթաթերին առաջանում են քրոնիկ վերքեր, որոնց ապաքինումը տևում է 6 շաբաթից ավել: Նման խոցերի շարքին են դասվում նաև զարկերակային բարձր ճնշման հետևանքով ոտքերի վրա առաջացած խոցերը:

Նոր վիրակապային նյութը, որը պատրաստվել է ձվի վերամշակված կեղևից, ունի բավականին ցածր արժեք ու օգնում է պաշտպանել վերքերը բակտերիաներից և արագացնում է ապաքինումը:

Մասնագետները նշում են, որ ստանդարտ 10 սմ х 10 սմ չափի վիրակապայի պատրաստման համար օգտագործվում է 7-ից 8 հատ ձվի կեղև, որն իր կառուցվածքով նման է մարդու մաշկի արտաբջջային մատրիցային: Որպեսզի կարողանան ձվի կեղևը օգտագործել բուժման նպատակով, այն ախտահանում են, առանձնացնում են նեքին թաղանթը և փոշիացնում:

Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը և մշտապես ստացե՛ք անվճար խորհրդատվություն ճիշտ սննդակարգի վերաբերյալ: