Պանիրը փրկում է կարիեսից

Հնդիկ գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ պանիրի օգտագործումը կանխում է կարիեսի զարգացումը, գրում է The Times of India-ն:

Մասնագետների հետազոտությոանը մասնակցել են 12- 15 տարեկան 68 կամավորներ: Մասնագետները գնահատել են նրանց բերանում թթվայնության մակարդակը պանիր, կաթ կամ յոգուրտ օգտագործելուց առաջ եւ հետո: Եթե թթվայնության մակարդակը 5,5-ից ցածր է, դա նպաստում է ատամների էրոզիային:

Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են 3 խմբի: Առաջիններին առաջարկել են պանիր, երկրորդներին՝ կաթ, իսկ երրորդներին՝ առանց շաքարի յոգուրտ: Նրանք կերել են ուղիղ երեք րոպե, ապա ողողել բերանը ջրով: Գիտնականները չափել են նրանց բերանի թթվայնության մակարդակն ուտելուց 10, 20 եւ 30 րոպե հետո:

Արդյունքում կաթ եւ յոգուրտ ուտողների բերանի թթվայնությունը փոփոխություն չի կրել, իսկ ահա պանիր ուտողների մոտ նկատվել է թթվայնության մակարդակի արագ աճ: այսպիսով պարզվել է, որ այդ մթերքը հակակարիեսային հատկություն ունի, հաղորդում է ՌԲԿ-ն