Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Հայտնի է, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգում: Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավի ձվի կճեպը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից, որը, ի տարբերություն կալցիումական այլ միացությունների, շատ հեշտ է մարսվում:
Կճեպը նաեւ օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտներ, երկաթ, ֆտոր, պղինձ, մարգան, մոլիբդեն, ֆոսֆոր, ցինկ, սիլիցիում, ծծումբ, ընդհանուր թվով` 27 էլեմենտ է պարունակում:
Հատկապես կարեւոր են սիլիցիումը եւ մոլիբդենը, որոնց պարունակությունը մեր ամենօրյա սննդում չափազանց քիչ է, սակայն դրանք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաների նորմալ գործընթացների համար:
Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է ձվով եւ կիտրոնով պատրաստված հեղուկ, որը, ըստ մասնագետների, մի քանի անգամ կրկնելուց հետո վերացնում է քաղցկեղը: Հարկավոր է 5 հատ նույն օրվա տնական հավի ձու (ցանկալի է մուգ կեղեւով): Ձուն լավ լվանալ եւ տեղադրել բաժակի մեջ, վրան լցնել այնքան թարմ կիտրոնի հյութ, որ ձուն ծածկվի: Բաժակի բերանը փակել, դնել մութ տեղ եւ թողնել 5-6 օր, որպեսզի ձվի կեղեւը կիտրոնի հյութի մեջ լուծվի: Ձվի սպիտակուցը եւ դեղնուցը զգուշությամբ թաղանթով պետք է հեռացնել բաժակի միջից, որպեսզի ձվի սպիտակուցից եւ դեղնուցից կիտրենի հյութի մեջ չհայտնվի, որից հետո լուծույթը պետք է խմել առավոտյան` նախքան նախաճաշը (օրը 1 ձվի եւ կիտրոնի հյութ): Երբ խմեք 1-ին ձվի եւ կիտրոնի հյութը, այդ օրը պատրաստեք 5-րդ ձուն: Ամեն խմելուց հետո պառկել 2-3 ժամ, որից հետո նոր միայն նախաճաշել: Բուժումը կրկնել 10-15 օր, հետո դարձյալ 5 օր:
Բուժումը սկսելու համար խորհրդակցեք բուժող բժշկի հետ: