Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Դեռևս հին ժամանակներում ավանդական բժշկության մեջ օգտագործում էին այծի թարմ կաթը, որի միջոցով բուժում էին ստամոքսը և լյարդը, նյարդային խանգարումներն ու ասթման: Հիպոկրատն այծի կաթը համարել է թոքախտի բուժման լավ միջոց, իսկ մեծ գիտնական և բժիշկ Ավիցեննան համոզված էր, որ կաթը նպաստում է մտքի պարզության պահպանմանը:
Այծի կաթը հարուստ է վիտամիններով և աղքատ է գունավորող պիգմենտներով, որով և պայմանավորված է սպիտակ գույնը։ Այծի կաթի յուղի գնդիկները ավելի մանր են և հեշտ են յուրացվում, իսկ ամինաթթվային կազմով մոտ են կնոջ կաթին, և այն բուժիչ հատկություններ ունի։ Այծի կաթն ունի յուրահատուկ համ և հոտ, որը վերացնելու համար պետք է առանձին նոխազ պահել։
Այծի կաթն օգտագործվում է կովի կաթից ալերգիա ունենալու դեպքում, օրգանիզմի ամրացման համար, հղիության, կրծքով կերակրելու ժամանակ, ավելորդ քաշի դեմ պայքարի ժամանակ, կերակրափողի դիսբակտերիոզի դեպքում, գաստրիտի ժամանակ, ռախիտի և առողջության այլ խնդիրների դեպքում:
Այծի կաթի բուժիչ առանձնահատկությունները: Իր գործած հրաշքների շնորհիվ ժողովրդի մեջ այծի կաթը ստացել է «կենսական ջուր» անվանումը: Բժիշկները խորհուրդ են տալիս այծի կաթ խմել թե մեծերին, թե փոքրերին, հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, վահանաձև գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, նույնիսկ ալերգիաների ու մաշկային հիվանդությունների ժամանակ: Նույնիսկ ասում են` այծի կաթը երկարացնում է կյանքի տևողությունը:

Այծի կաթի մեջ կենսաբանական այնպիսի նյութեր կան, որոնք չկան կովի կաթի մեջ: Այդ նյութերի շնորհիվ կաթն ավելի թարմ է պահպանվում: Շվեյցարացիները պանիրը պատրաստում են կովի կաթին անպայման այծի կաթ խառնելով: Հավանաբար դա է պատճառը, որ նրանց պանրի տեսականիները հայտնի են ողջ աշխարհում:
Այծի կաթը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչը պարզապես անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների համար: Կովի կաթի համեմատ այծի կաթը 6 անգամ ավելի կոբալտ է պարունակում, որը մտնում է B12 վիտամինի կազմի մեջ: Այս վիտամինը պատասխանատու է արյունաստեղծ օրգանների համար և կարգավորում է նյութափոխանակության պրոցեսը: Ըստ մասնագետների` մայրական կաթին ամենամոտը այծի կաթն է:
Այծի կաթը խիստ անհրաժեշտ է հատկապես կանանց համար, քանի որ հորմոնալ փոփոխությունների հետ կապված, օրգանիզմից դուրս է գալիս կալցիումը, որի պատճառով ոսկորները թուլանում են: Այստեղից էլ սկսում են առաջանալ տարբեր ոսկրային հիվանդություններ: Իզուր չէ, որ Ճապոնիայում կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ կաթ խմել, որպեսզի օրգանիզմում պահպանվի կալցիումի բալանսը:
Այծի կաթը պաշտպանում է օրգանիզմը էլեկտրամագնիսական ճառագայթներից: Այծի կաթը և դրանից ստացված մթերքները լայնորեն օգտագործվում են ռադիացիան և ծանր մետաղները օրգանիզմից դուրս բերելու համար: Հետաքրքրական է, որ իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ պաշտպանում է օրգանիզմը համակարգչի և բջջային հեռախոսների էլենտրամագնիսական ճառագայթների բացասական ազդեցությունից: Սա բացատրվում է նրանով, որ այծի կաթը հարուստ է ցիսլին ամինոթթվով: Ցիսլինը ամենաուժեղ հակաբորբոքիչներից է: Միաժամանակ դրա հակաբորբոքային ազդեցությունը ուժեղանում է C վիտամինի և սելենի միաժամանակյա օգտագործման դեպքում, որոնց մեծ քանակություն առկա է այծի կաթում: Բացի դա, ցիսլինը պաշտպանիչ ազդեցություն է թողնում լյարդի և գլխուղեղի վրա ալկոհոլից, որոշ դեղորայքներից և թունավոր նյութերից, որոնք կան ծխախոտի ծխի մեջ:
Ուշագրավ է այն փաստը, որ այծի կաթն ավելորդ քաշի դեմ պայքարի համար հիանալի միջոց է, հակառակ նրան, որ պարունակում է մեծ քանակությամբ ճարպ: Բանն այն է, որ ճարպն օրգանիզմում ճարպային գոյացության չի վերածվում: Իսկ ահա դրանում առկա տարբեր միկրո և մակրոտարրերի, հանքանյութերի և վիտամինների առկայությունն օգնում է դիետայի ժամանակ թույլ չտալ ավիտամինոզմի և այլ խնդիրների առաջացմումն օրգանիզմում, որը զրկված է նորմալ սնուցումից ավելորդ քաշի դեմ պայքարի ժամանակ:
Իր բաղադրույթան շնորհիվ՝ ամրացնում է նաև իմունային համակարգը, մարդու օրգանիզմին ուժ է տալիս վիրուսների, գրիպի, հարբուխի դեմ պայքարի համար:
Այծի կաթը լայնորեն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում: Դեմքի կանոնավոր մաքրումը այծի կաթով լավացնում է դեմքի գույնը և օգնում է ազատվել բշտիկներից:
Այծի կաթը օգտագործում են դեպրեսիայից հետո ուժերի արագ վերականգնման համար: