Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Բնության մեջ կախասունկը աճում է ծառերի վրա: Ունի միակողմանի կամ կլորացված գլխիկ: Կախասունկը կարելի է ուտել, եթե այն ունի բավականին պինդ գլխիկ:
Կախասունկն ունի մոխրագույն կամ մոխրաշագանակագույն, մեծ՝ 5-20սմ շառավիղով, գլխիկ: Ոտիկը բավական պինդ է, որի պատճառով հաճախ չի օգտագործվում սնունդի մեջ: Այս սնկատեսակն աճում է փնջով: Կախասունկն աճեցնում են խոնավ և համապատասխան ջերմաստիճանի միջավայրում:
Կախասունկի պահպանման համար ցանկալի է օգտագործել ապակե կամ էմալապատ տարրաներ: Սառնարանում պահպանելու դեպքում կախասունկը չի կարելի նախապես լվանալ կամ կտրատել:
Կախասունկի կալորիականությունը
Թարմ կախասունկը պարունակում է 38 կկալ, իսկ եթե այն պահածոյացվում է, ապա կալորիականությունն իջնում է մինչև 23 կկալ:
100 գր. կախասունկում պարունակվող սննդային արժեքը.

սպիտակուցներ — 3,3 գր.
ճարպեր — 0,4 գր.
ածխաջրեր — 4,2 գր.
մոխիր — 1 գր.
ջուր — 88,8 գր.
կալորիականություն, կկալ — 38
Կախասունկի օգտակար հատկությունները
Կախասունկը պարունակում է մարդու համար անհրաժեշտ բոլոր նյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր: Ունի ցածր կալորիականություն և շատ արագ հագեցնում է քաղցը: Կախասունկում սպիտակուցների քանակը հավասար է բանջարանոցային մշակաբույսերում պարունակվող սպիտակուցների քանակին, իսկ ճարպերի և ածխաջրերի քանակով՝ անգամ գերազանցում է: Վիտամինների քանակով հավասար է մսին: Կախասունկը PP վիտամինի քանակով համարվում է ամենաարժեքավորը այլ սնկատեսակների մեջ: Այս սունկի օգտագործումն օրգանիզմին տալիս է ֆերմենտներ, որը նպաստում է ճարպերի ճեղքմանը: Կախասունկը պարունակում է հանքային նյութեր՝ երկաթ, կալիում, յոդ, կալցիում և այլն: Ապացուցված է, որ կախասունկի օգտագործումն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:
Սնունդի մեջ կախասունկն օգտագործվում է տապակված, շոգեխաշված տեսքով: Հարմար են նաև մարինացման համար: Կախասունկն ունի բակտերիացիդ հատկություն, որը նպաստում է օրգանիզմից ռադիոակտիվ տարրերի դուրս գալուն:
Կախասունկի չոր փոշին կիրառվում է բժշկության մեջ՝ որպես արյան մեջ խոլեստերինի իջեցման լավագույն միջոց: Կախասունկի օգտագործումը նաև նվազեցնում է լուսային ֆիզիոթերապիայի թողած բացասական հետևանքները, մեծացնում է ճառագայթման նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը:
Կախասունկի բացասական հատկությունները
Կախասունկը պատրաստելուց առաջ անպայման անհրաժեշտ է այն ջերմային մշակման ենթարկել:
Կախասունկը պարունակում է խիտին, ինչը դժվարությամբ է մարսվում, հետևաբար այն անհրաժեշտ է մանր կտրատել և եփել բարձր ջերմաստիճանի տակ:
Բացասական կողմից է նրա փխրունությունը, ինչը դժվարեցնում է տեղափոխությունը:
Կախասունկի բացասական կողմն այն է, որ ոստրերը կարող են թափանցել թոքեր և ալերգիա առաջացնել: