Ինչո՞ւ պետք է հղիության շրջանում շատ օգտագործել կաթ

Կաթի օգտակարության մասին գիտենք շատ վաղ հասակից, այնուամենայնիվ ապագա մայրիկներին հուզում է հետևյալ հարցը. կարելի է արդյո՞ք կաթ խմել հղիության ընթացքում: Միանգամից ուզում ենք պատասխանել, որ որակյալ կաթն ու կաթնամթերքը համարվում են օգտակար միկրոտարրերի և վիտամինների կարևորագույն աղբյուր, հետևաբար, եթե չկա որևէ բշժկական հակացուցում, ապա հղիության ընթացքում կաթի օգտագործումն անգամ խիստ անհրաժեշտ է:

беременная-женщина-пьет-молоко
Թարմ կաթ կարող եք պատվիրել սեղմելով նկարին

Կաթի բաղադրությունում կա.

  • Սպիտակուցներ, ինչն անհրաժեշտ է երեխայի մկանային հյուսվածքների ձևավորման համար,
  • ճարպային թթու, ինչը ձևավորում է երեխայի կմախքային համակարգը, ինչպես նաև ապահովում է թթվածնի ներհոսք,
  • նատրիում, մագնեզիում, կալիում, ինչն անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման համար,
  • կաթնաշաքար, ինչը կարգավորում է նյութափոխանակությունը, ներքին օրգանների աշխատանքը, ճարպերի, վիտամինների և սպիտակուցների սինթեզը,
  • վիտամիններ A, B, D, E, PP, K, C, որոնք համարվում են բնական ֆերմենտներ,
  • միկրոտարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, ծծումբը, պղինձը, կոբալտը, յոդը, ֆտորը, ցինկը:Սրանք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի լիարժեք զարգացման համար:

 

Հղիության ընթացքում ինչպե՞ ս կաթ խմել

  • Կաթն առավել լավ է յուրացվում օրգանիզմում, եթե այն խառնում են մրգային կամ բանջարեղային սոուսներով, ջրով կամ թեյով,
  • խորհուրդ չի տրվում կաթ խմել անմիջապես ուտելուց հետո, քանի որ այն կարող է ազդել մարսողության վրա,
  • ցանկալի է կաթ խմել սոված ժամանակ, քանի որ այդ ժամանակ շատ ավելի հեշտ է յուրացվում,
  • կաթն անհրաժեշտ է խմել փոքր կումերով, առանց շտապելու, քանի որ այդ դեպքում յուրացման պրոցեսը ևս ավելի արդյունավետ է լինում: Ցանկալի է մինչ կլլումը կաթը որոշ ժամանակ պահել բերանում, քանի որ միանգամից կուլ տված կաթը ևս դժվար է մարսվում,
  • սառը կաթ խմելը ցանկալի չէ, քանի որ սառնարանից վերցրած սառը կաթը կարող է շնչառական հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ, հետևաբար այն պետք է թողնել մինչև սենյակային ջերմաստիճանի հասնելը, ապա նոր խմել,
  • Органічне-молокоհղիության ընթացքում անենաօգտակարը համարվում է այծի կաթը, քանի որ այն քիչ յուղային է և ունի գրեթե նույն բաղադրությունն ինչ կրծքի կաթը: Այն նաև համարվում է օգտակար սնունդի և վիտամինների աղբյուր, հեշտ է յուրացվում: Այծի կաթը բարերար ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա,
  • հղիության ընթացքում կաթը կարելի է խմել մեղրով: Այս ըմպելիքը շատ օգտակար է, չնայած ոչ բոլոր ապագա մայրիկներին է դուր գալիս: Այս ըմպելիքն անհրաժեշտ է խմել զգույշ, քանի որ մեղրը համարվում է ալերգիկ մթերք: Մեղրով կաթը լավացնում է քունը, նյարդային համակարգը, փոքրացնում է թունավորման առաջացման հավանականությունը, ամրապնդում է իմունիտետը: Անհրաժեշտ է մեղրն ավելացնել տաքացրած կաթի մեջ և լավ խառնել: Խորհուրդ է տրվում խմել կում-կում:

Հարկավոր է հիշել, որ հղի կանանց սնունդը պետք է շատ որակյալ լինի. ամենաօգտակարը համարվում է հում կաթը, սակայն ապագա մայրիկներին հում կաթ խմել խորհուրդ չի տրվում, քանի որ դրա անվտանգ լինելու հարցում բացարձակ վստահ չենք կարող լինել: Պաստերիզացված կաթը քիչ օգտակար է և օգտագործումից առաջ անհրաժեշտ է այն եռացնել: Անպայման անհրաժեշտ է հետևել պիտանելիության ժամկետին: Հում կաթը կարելի է պահել 3-4 օր, պաստերիզացվածը՝ մինչև մեկ շաբաթ: Կաթը հեշտությամբ ներծծում է կողմնակի հոտերը, հետևաբար այն անհրաժեշտ է պահել սառնարանում՝ ապակե փակ տարրայով:

 

Հղիներին ե՞ րբ է արգելվում կաթ խմել

Հղիության ընթացքում չի կարելի կաթ խմել.

  • էնտերիտի և մարսողական համակարգի այլ հիվանդությունների դեպքում,
  • ալերգիա կամ շաքարային հիվանդության առկայության դեպքում: Այս դեպքում արգելում է կաթն օգտագործել մեղրով,
  • անեմիա ունեցող հղիները զգուշորեն պետք է կաթ օգտագործեն, քանի որ կաթը խոչըդոտում է երկաթի յուրացմանը: Այն չի կարելի համատեղել մսամթերքների հետ,
  • հղիության վաղ փուլերում կաթի օգտագործումը կարող է թունավորման առաջացման պատճառ հանդիսանալ, հետևաբար կարելի է որոշ ժամանակով կաթի օգտագործումը դադարեցնել,
  • կովի կաթից ալերգիա ունեցող ապագա մայրիկներին չի թույլատրվում կաթ խմել, քանի որ դրա օգտագործումից հետո նրանց մոտ առաջանում է վատ զգացողություն՝ սրտխառնոց, կծկումներ փորի հատվածում, մարսողության խանգարում:

Հղիներին, ովքեր ունեն կաթնաշաքարի յուրացման խնդիր, խորհուրդ է տրվում օգտագործել ցածր շաքարայնություն ունեցող կաթ, մարսողության լավացման համար նախատեսված ֆերմենտներ: Կաթի մեջ կարելի է ավելացնել թեյ կամ կակաո, յոգուրտ կամ կեֆիր, եթե դժվար է այն մաքուր ձևով խմելը: