Ամեն օր ԿԱԹ խմելու կարևորությունը

  1. Ամուր ոսկորներ և ատամներ

Օրգանիզմի կենսունակության համար ամենակարևոր մակրոտարրերից մեկը համարվում է կալցիումը: Կալցիումն անհրաժեշտ է օրգանիզմում արյան շրջանառության ու մկանների զարգացման համար, կարգավորում է հորմոնների սեկրեցիան, ամենակարևորը՝ նպաստում է ոսկորների և ատամների ամրացմանը:

Թարմ կաթն ու այլ կաթնամթերքները պատվիրելու համար սեղմե՛ք նկարին
Թարմ կաթ պատվիրելու համար սեղմե՛ք նկարներին

Կաթը հարուստ է կալցիումով: 100մլ կաթում պարունակվում է 120մգ կալցիում: Կաթի մեջ կալցիումը հանդես է գալիս օրգանիզմում առավել հեշտ յուրացվող ձևով: Օգտագործելով օրեկան 2 բաժակ կաթ՝ կապահովեք մեկ օրվա համար անհրաժեշտ կալցիումի քանակը: Հենց այս պատճառով էլ կաթի օգտագործումը հատկապես կարևոր է երեխաների և դեռահասների համար, քանի որ նրանց մոտ ոսկրային համակարգն ակտիվորեն աճում է, ոսկորներն ամրանում ու զարգանում են: Չափահաս տարիքում կաթի կանոնավոր օգտագործումը իջեցնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, իհարկե՝ մարզվելու դեպքում: Կաթում մեծ քանակությամբ կալցիումի առկայությունը կանխում է կարիեսի առաջացումը:

2. Ուժեղ իմունիտետKak-povysit-immunitet-organizma

Կալցիումի ճիշտ յուրացման համար օրգանիզմին անհրաժեշտ է D վիտամին: Այն 30-40%-ով մեծացնում է կալցիումի յուրացումը երիկամների, ինչպես նաև ստամոքսի կողմից: D վիտամինի օգտակար գործառույթներն այսքանով չեմ սահմանափակվում: Այն մասնակցում է որոշ հորմոնների և բջիջների սիթեզին: Այսպիսով,  D վիտամինն ազդում է ողնուղեղի վրա, ինչն էլ նպաստում է իմունիտետի ուժեղացմանը: Կաթի մեջ D վիտամինն այնքան էլ շատ չէ, բայց բավական է կալցիումի լավ յուրացման համար: Կաթը հատուկ հարստացնում են D վիտամինով:

3. Բարձրացնում է տրամադրությունը

Այսպիսով, D վիտամինը մասնակցում է որոշ հորմոնների, մասնավորապես սերոտոնինի՝ երջանկության հորմոնի, առաջացմանը: Այն ուղակիորեն ազդում է տրամադրության, ախորժակի և քնի վրա: Սերոտոնինի բացակայությունը առաջացնում է հոգնածություն և դեպրեսիա:

4. Քաղցկեղի կանխարգելում  

Որոշ աղբյուրների համաձայն, D վիտամինը նպաստում է հաստ աղիքում չարորակ գոյացությունները կանխող բջիջների զարգացմանը: Հետազոտողները սա կապում են նաև բնական լույսի պակասի հետ: Կարծիք կա նաև, որ կաթնամթերքում պարունակվող կալցիումն ու կաթնաշաքարը, կարող են կանխարգելել կանանց մոտ ձվարանների քաղցկեղի առաջացմանը: Դժվար է հստակորեն ասել, թե որքանով են հավաստի այս հիպոթեզները, սակայն անվիճելի է այն, որ գիտնականները կաթի որակական հատկանիշների կարևորությանը լուրջ են մոտենում:

5. Սրտի և արյունատար անոթների ամրապնդումскачанные файлы

Կաթի մեջ կալցիումից հետո մեծ քանակությամբ կալիում է պարունակվում՝ 100մլ-ում 146մգ: Կալիումն ապահովում է արյան մեջ թթվածնի շրջանառության և օրգանիզմում անհրաժեշտ ջրի քանակը, ինչպես նաև մասնակցում է նյարդային ազդակների փոխանցմանը և օրգանիզմում սպիտակուցների սինթեզմանը: Այն նաև կարևոր դեր ունի անոթների լայնացման և արյան ճնշման իջեցման հարցում: Վանդերբիլտի Բժշկական Համալսարանի բժշկական գիտությունների թեկնացու Մարկ Հյուստոնը իր հետազոտություններից մեկում բացահայտել է, որ օրեկան 4069 մգ կալիում օգտագործողների մոտ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը 49%-ով ցածր է համեմատած կալիում քիչ օգտագործողների: Անյուղ կաթն օրգանիզմը հարստացնում է կալիումով, դրանով իսկ ամրապնդելով արյունատար անոթները, կարգավորում է արյան ճնշումն ու սրտի զարկերը:

6. Մկանների աճ   bodibilding-i-moloko

Կաթի մեջ կա մեծ քանակությամբ սպիտակուցներ: Կաթնային սպիտակուցը 80%-ով կազմված է կազեինից, 20%-ով՝ սպիտակուցային շիճուկից և ունի օգտակար հատկություններ: Սսպիտակուցը հանդիսանում է մկանների զարգացման համար կարևոր նյութ: Ահա թե ինչու, որոշ մարզիկներ մարզումներից հետո պարտադիր կաթ են խմում: Ֆիզիկական ակտիվության ընթացքում մկանային հյուսվածքում առկա պրոտեինը քայքայվում է, որի վերականգնման համար անհրաժեշտ է կաթ խմել:

7. Լավ քուն

Սպիտակուցով հարուստ մթերքները, բացի մկանների աճի և վերականգնման պրոցեսի աջակցմանը, հիանալիորեն ազդում են լավ քնի վրա. քնկոտություն է առաջանում և հանգստացնում է մարսողությունը: Մարդը կարողանում է քնել, օրինակ, այն ժամանակ, երբ ստամոքսում այրոց է զգում: Ինչպես արդեն նշվել է, կաթն ունի լիցքաթափող հատկություն, բայց կարևորն այն է, որ այն նպաստում է մելատոնինի առաջացմանը, ինչը կարգավորում է մարդու օրվա ռիթմը: Երբ չեք կարողանում քնել, խմեք տաք կաթ մեղրով և չեք հասցնի նկատել թե ինչպես կընկղմվեք քնի թաագավորություն:  

7jW3Lge6cxA8. Գեղեցիկ մաշկ

Կլեոպատրայի աստվածային գեղեցկության գաղտնիքներից մեկը կաթնային լոգանքների մեջ էր: Այս ըմպելիքը մինչ այժմ լայնորեն կիրառվում է դիմահարդարման մեջ: Գեղեցիկ մաշկ ունենալու համար կարիքը չկա կաթը մասկաների տեսքով քսել, քանի որ դրա մեջ կա A վիտամին:

9. Հասանելիություն և անվտանգություն

Քաղաքաբնակները զրկված են թարմ կթած կաթ խմելու հնարավորությունից, բայց սա իհարկե չի նշանակում, որ նրանք չպետք է հիշեն բնական կաթի օգտակարության մասին: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս պահպանել կաթի օգտակարության ամբողջականությունը՝ D և A վիտամիններ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, սպիտակուցներ և այլն: Սա անվանվում է ուլտրապաստերիզացիա: Այս բացառիկ գործընթացի ժամանակ տեղի է ունենում կաթի մանրակրկիտ ջերմային մշակում, որի արդյունքում այն մաքրվում է միկրոբներից՝ պահպանելով անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը: Ուլտրապաստերիզացված կաթը լցնում են 6 շերտանոց ասպետիկ փաթեթավորմամբ տարրաներ, ինչը բացառում է արտաքին միջավայրից կաթի մեջ միկրոբների և արևի լույսի ներթափանցումը: Շնորհիվ ասպետիկ փաթեթավորման, կաթն առանց բացել կարելի է պահպանել մոտ կես տարի:Այսպիսով,  ուլտրապաստերիզացված կաթը պահպանում է օգտակար նյութերը և այն հուսալիորեն պաշտպանված է վնասակար նյութերից: