Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Կա մածունի դիետայի շատ տեսակներ: Մածունն ունի ցածր կալորիականություն, դյուրամարս է, ունի բազմաթիվ օգտակար հատկություններ: Մածունը հանդիսանում է քաշից ազատվելու որոշ դիետաների հիմնաքարը, ևս մի զգալի քանակությամբ դիետաների մեջ այն առկա է որպես ոչ հիմնական բաղադրիչ, (օրինակ՝ խնձորի եւ մածունի դիետա):
Ի՞նչ է մածունի մոնոդիետան: Այն կայանում է երեք օր միայն մածուն օգտագործելու մեջ՝ օրական մեկից մեկուկես լիտր ծավալով, այն կարելի է բաժանել հինգից վեց սննդաբաժինների:

Մածունը նախընտրելի է վերցնել յուղազատված և առանց շաքարի:
Մածունի մոնոդիետա պահելը բավական դժվար է: Այն կարելի է մի փոքր հեշտացնել հետը ուտելով կես կամ մեկ կիլոգրամ քաղցր միրգ, բանջարեղեն, այդ դիետան կարելի է պահել հինգից վեց օր:
Մածունի դիետայի մեկ այլ տեսակ նախատեսված է յոթ օրվա համար, որը ավելի կալորիական է և թույլ է տալիս ուտել այլ մթերքներ՝ առանց աղի ու շաքարի:
Օր 1-ին՝ եփած գետնախնձոր (5 հատ միջին չափսի):
Օր 2-րդ՝ եփած հավ (100 գրամ) և 1.5 լիտր մածուն:
Օր 3-րդ՝ եփած անյուղ միս, նախընտրելի է տավարի միս (100 գրամ) և 1.5 լիտր մածուն:
Օր 4-րդ՝ եփած ձուկ (100 գրամ) և 1.5 լիտր մածուն:
Օր 5-րդ՝ միրգ և բանջարեղեն, բացի բանանից և խաղողից, որոնք բարձր կալորիական են և 1.5 լիտր մածուն:
Օր 6-րդ՝ միայն մածուն (1.5 լիտր):
Օր 7-րդ՝ հանքային ջուր:
Դիետան կարելի է կրկնել ոչ ավելի հաճախ, քան՝ ամիսը մեկ անգամ, իսկ ավելի նախընտրելի է՝ ամիսուկես կամ երկու ամիսը մեկ անգամ: