Քամած մածուն. բաղադրատոմսեր

Հայկական խոհանոցի մասին խոսելիս, հարկ է նշել ամենալայն սպառում ունեցող կաթնաթթվային մթերքի՝ մածունի մասին, որի տարատեսակներից է քամած մածունը: Քամած մածունն իր յուրօրինակ և ավանդական տեղն է զբաղեցնում ցանկացած հայ ընտանիքի ճաշասեղանին: Ինչպես բոլոր կաթնաթթվային մթերքները, քամած մածունը ևս ունի բարերար ազդեցություն աղեստամոքսային տրակտի վրա և կարգավորում է օրգանիզմի միկրոֆլորան:

Քամած մածունը բնական միկրոօրգանիզմների յուրահատուկ համադրություն պարունակող կաթնամթերք է, մաքրում է օրգանիզմը շլակներից և վնասակար նյութերից, ուժեղացնում իմունային համակարգը: Այս մթերքը օգտագործվում է աղցաններում, ինչպես նաև հիանալի համադրություն է կազմում վարունգի, սխտորի և կանաչիների հետ:

Առաջարկում ենք քամած մածունով աղցանի մի քանի բաղադրատոմսեր:


Քամած մածուն՝ լոլիկով

IMG_1345-Copy-2-300x216
Քամած մածուն պատվիրելու համար սեղմե՛ք նկարներին:

Բաղադրիչներ՝

քամած մածուն – 200 գ,
թթվասեր – 50 գ,
ջուր – 1 ճ. գդ.,
լոլիկ – 1 հատ,
ծիթրոն թարմ – մի քանի ճյուղ,
ձիթապտուղ – 6-7 հատ,
սխտոր – 1 պճեղ,
աղ, ձիթայուղ,
չորացրած լավաշ

Պատրաստման եղանակը՝

Քամած մածունը լցնել թասի մեջ, ավելացնել թթվասերը, մի գդալ ջուր խառնել, մի քիչ աղ ցանել: Լոլիկը մանր կտրատել և առաջացած հյութի հետ լցնել մածունի մեջ: Ծիթրոնը կտրատել, ավելացնել մածունին: Ձիթապտուղների կորիզները հեռացնել, կտրատել, խառնել աղցանին: Սխտորը մանրացնել, ավելացնել աղցանին: Այդ ամենը խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան մի փոքր ձիթայուղ լցնել: Մատուցել չորացրած լավաշի հետ:

 

Քամած մածուն պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ:
Քամած մածուն պատվիրելու համար սեղմե՛ք նկարներին:

Քամած մածուն՝ չամիչով

Բաղադրիչները՝

մածուն – 0.5 կգ,
սեւ չամիչ – 100 գ,
նանա – 1 կապ,
վարունգ – 1 հատ:

Պատրաստման եղանակը՝

Մածունը լավ հարել՝ մինչև միասեռ զանգված դառնալը: Կտրտած նանան ու վարունգը միասին խառնել, ավելացնել սև չամիչը: Այս ամենը ավելացնել մածունին: Աղցանը մատուցելուց առաջ ափսեն զարդարել նանայի մի քանի տերևներով:

 

Քամած մածուն՝ սպիտակ գինով

Բաղադրիչներ՝

մածուն – 800 գ,
վարունգ – 1 հատ,
սխտոր – 3 պճեղ,
սպիտակ գինու քացախ – 1 ճ.գդ.,
ձիթապտղի յուղ – 2 ճ.գդ.,
անանուխ – 2 ճյուղ,
աղ

Պատրաստման եղանակը՝

Քամիչի վրա դնել բամբակե մաքուր կտոր, լցնել մածունը, թողնել քամվի: Վարունգի կեղևը մաքրել, քերիչով անցկացնել: Ստացված զանգվածին 1 թեյի գդալ աղ անել, թողնել 15 րոպե: Հյութը քամել, քերած վարունգը թեթևակի սեղմել-քամել: Սխտորը ճզմել գործիքով: Պնակի մեջ խառնել մածունը, վարունգը, սխտորը: Քացախը հարել ձիթայուղի հետ, խառնել մածունին, աղ անել: Կափարիչով ծածկել և 15 րոպե դնել սառնարանի մեջ: Անանուխի տերևներով զարդարել: Մատուցել լավաշի հետ իբրև նախուտեստ կամ խորոված, տապակած մսի կամ բանջարեղենի հետ` իբրև սոուս:

 

Քամած մածուն՝ վարունգով և ընկույզով

Բաղադրիչները՝

Քամած մածուն պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ:

քամած մածուն — 200 գ
ընկույզ — կես սուրճի բաժակ
սամիթ — մի քանի ճյուղ
վարունգ — 1 հատ
աղ, սխտորի փոշի, պղպեղ:

Պատրաստման եղանակը՝

Սամիթը մանր կտրատել, վարունգը անցակցնել քերիչով, ավելացնել քամած մածուն, մանր կտրատած ընկույզ, աղ, պղպեղ, սխտորի փոշի, խառնել ու մատուցել: