Զատիկի խոհանոց

Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:

Պինդ խաշած ձու
Գլխավոր ուտեստն ու խորհրդանիշը բնականաբար խաշած ձուն է՝ ներկված տարբեր գույներով: Պինդ խաշած ձուն առավել համեղ դարձնելու նպատակով այն մաքրել են կեղևից, դեղնուցը անջատել սպիտակուցից, ապա դեղնուցը հարել պղպեղի, աղի, կարագի, թթվասերի հետ: Հարած դեղնուցով լցոնել են սպիտակուցը, վրան կտրատել թարխուն և պնակի մեջ շարելով`մատուցել:

clip_image001
Ձու, լավաշ և պանիր պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ

Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց՚: Իսկ ավելի խոր իմաստով` ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը:

Լավաշ, Կանաչի և պանիր

Զատկի սեղանն աչքի է ընկնում կանաչիների առատությամբ, սակայն ձվի հետ ճաշակելու ամենասիրված կանաչիները թարխունն ու դաղձն են: Զատկական բուռումը (բռի մեջ հավաքել) կատարյալին հասցնելու համար մնում է ավելացնել անարատ գյուղական պանիրը:

Զատկի չամչով փլավ, ձուկ և գինի

 

Զատկի կիրակվա նախորդ գիշերը Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի: Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը (պատրաստման եղանակը կարդացե՛ք այստեղ):

Թանապուր

Թանապուրի ձավարը լվանում են, վրան ձու կոտրում և ալյուր ավելացնում: Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնում են թանը: Պատրաստի ապուրին ավելացնում են սոխառած և տարբեր համեմունքներ` համեմ, դաղձ, ուրց, բազուկի տերևներ:
Զատկի սպասը սովորականից ավելի թանձր է պատրաստվում և անպայման` դաղձով:

Տապակած բանջար

Բանջարը (սիբեխ, սպանախ, փիփերթ, թելուկ, եղինջ) լվանալուց հետո եփում են աղաջրով: Քամում են և տապակելով յուղի մեջ` վրան ավելացնում հարած ձու:
Ի դեպ, այդ օրը բանջարի հետ տուն էին բերում նաև մանուշակներ, որոնք խաչաձև փնջելով` դնում էին Զատկի սեղանի վրա:

 

Հին ժամանակներում առավել տարածված էին նաև Ճլբուրը, Ածիկը և Զատկի ձվածեղով փլավը

Զատկի ձվածեղով փլավ
Թույլ աղաջրում եփած բրինձը քամում են և լցնում նոր պնդացող ձվածեղի վրա: Հետո սկուտեղի վրա շրջում են այնպես, որ ձվածեղը վերևում լինի:

Ճլբուր
Սոխառած են անում, վրան ջուր լցնում, այնուհետև ձվերը հարելով լցնում են վրան և եփում: Ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ:

Տարածված ապուրներից են եղել նաև եղինջապուրը, կաթով կորկոտապուրը, փիփերթով ապուրը, չորթանը:
Տոնական այս ապուրների մեջ օգտագործել են նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն:

Ածիկը պատրաստվում էր ցորենի ծլեցրած կանաչի հյութով, որն ուտում էին պահքից դուրս գալուց` Զատկին նախորդող թաթախման երեկոյան:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»

«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի