Պանիրը նպաստում է նիհարելուն. հետազոտություն

Պանիրը նպաստում է քաշ կորցնելուն: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը` վկայակոչելով դանիացի գիտնականների նոր հետազոտությունը:

White-Cheese
Թարմ, բնական պանիր պատվիրելու համար սեղմեք նկարին

Աղբյուրը մանրամասնում է, որ պանիրը զերծ է պահում քաշ հավաքելուց: Գիտնականներն այս երևույթը «պանրանյութափոխանակություն» են անվանել:

Կոպեհագենի և Աարհուսի համալսարանի գիտնականները նման եզրակացության են եկել` հետազոտելով մարդկանց արտաթորանքը, ովքեր երկու շաբաթ հատուկ կաթնային դիետա են պահել: Հետազոտությունը ցույց է տվել, որ գիտափորձի ընթացքում պանիր կամ կաթ օգտագործած անձանց աղիքներում բակտերիաների այլ բաղադրություն է եղել: Պանիր կերած մասնակիցների դեպքում հայտնաբերվել են նյութեր, որոնք նպաստում են ճարպեր այրելուն: