Կախասունկով ուտեստների բաղադրատոմսեր

Վերջին տարիներին տարբեր ուտեստների պատրաստման համար խոհանոցում լայնորեն կիրառվում է կախասունկը, քանի որ այն ավելի նուրբ է, արագ է եփվում, օգտագործումից առաջ լրացուցիչ մաքրման ու շոգեխաշման կարիք չի պահանջում:
Կախասունկը մարդու օրգանիզմից դուրս է  հանում ռադիոակտիվ էլեմենտները, ստամոքսի խոցի կանխարգելման և բուժման միջոց է, կարգավորում է արյան ճնշումը և խոլեստերինի քանակությունը, ունի հակաուռուցքային հատկություններ, իջեցնում է դրա առաջացման ռիսկը: Վիտամինների քանակով չի զիջում մսեղենին, իսկ սպիտակուցների և ամինաթթուների քանակով՝ բանջարեղենին:
Կախասունկից պատրաստվող ուտեստները հիանալի կերպով կարող են փոխարինել մսով ուտեստներին: Այն հատկապես, լայնորեն օգտագործվում է տարբեր սուպերի մեջ: Կախասունկը կարելի է մարինացնել, տապակել, օգտագործել տարբեր աղցանների մեջ:
Ստորև ներկայացնում ենք կախասունկով պատրաստվող մի քանի ուտեստներ

Մարինացված և տապակած կախասունկ

  • 250գ թարմ կախասունկ

    12443280_1052622991447599_1501408727_n
    Կախասունկ պատվիրելու համար սեղմե՛ք նկարներին
  • 100գ թարմ կոտեմ
  • 50գ ձիթապտղի յուղ
  • 1 միջին լոլիկ
  • 50գ սոխ
  • կիտրոնի հյութ
  • սոյայի սոուս
  • աղ, պղպեղ, քացախ, սխտոր` ըստ ճաշակի
  • չիլի պղպեղ

Առանձին խառնել կիտրոնի հյութը, սոյայի սոուսն ու 50գ ձիթապտղի յուղը: Ավելացնել սոխը, սխտորը, լավ խառնել: Լցնել կտրատած կախասունկը: Խառնել և թողնել 30 րոպե: Կոտեմը մաքրել, լվանալ, կտրատել: Ավելացնել աղը, քացախը և ձիթապտղի յուղը: Հանել լոլիկի միջուկը: Մնացած մասը կտրատել փոքր խորանարդներով: Ավելացնել աղն ու բիբարը ըստ ճաշակի: Քացախը, աղը, բիբարն ու սխտորը խառնել: Ստացված մարինադով ծածկել նախապես մաքրած սունկը: Թողնել 1.5-2 ժամ: Տապակել ձիթապտղի յուղի մեջ: Մատուցել` զարդարելով սպանախի տերևներով և մանր խորանարդներով կտրատած լոլիկով:
Մեծ ամանի մեջ կենտրոնում տեղավորել կոտեմը, վրայից դնել սունկ, սնկի շուրջ բոլորը շարել լոլիկը: Վրայից լցնել աղացած սև բիբար:

Հավի կրծքամիսը՝ կախասնկով

Մեկ հավի կրծքամիսը կտրատել քառակուսիներով, նույն ձևով կտրատել մեկ խոշոր կարտոֆիլ, մեկ գլուխ սոխ: Կախասունկը լավ լվանալ ու երկայնակի կտորներով կտրատել։ Միսն ու կարտոֆիլը համեմել աղով ու պղպեղներով:
Կարելի է նախ կարտոֆիլը տապակել ու հեռացնել թավայից, ապա տապակել միսը, ավելացնել սոխն ու կախասունկը, փակ կափարիչով եփել ու վերջում վերադարձնել արդեն տապակված կարտոֆիլը։ Կարելի է նաև սկսել մսից: Թեթև կարմրացնել այն, ավելացնել կարտոֆիլը, մի քիչ տապակել, հետո նոր սոխն ու կախասունկն ավելացնել։ Տարբերությունն այն է, որ երկրորդ դեպքում կարտոֆիլի օսլան դուրս կգա ու բաղադրիչները կձուլի իրար։ Տեսեք՝ ոնց եք նախընտրում։
Վերջում կարելի է քունջութ շաղ տալ ու մատուցել։ Այդպես կալցիումի չափաբաժինն էլ ապահովված կլինի:

Սնկով ապուր12721621_1052622988114266_625374652_n

  • 200 գ սունկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 հատ կարտոֆիլ
  • մաղադանոս

Սունկն ու սոխը տապակել ձեթով։ Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել աղ, կլոր-կլոր կտրատված գազարը, դափնու տերև ու մի քանի հատիկ սև պղպեղ։ Հենց որ ջուրը սկսի եռալ, ավելացնում ենք կարտոֆիլը, 15 րոպե անց այս ամենին ավելացնում ենք սոխն ու սունկը, համտեսում, ու աղ ավելացնում, եթե պակաս է։ Հենց որ կարտոֆիլն արդեն եփել է, ավելացնում ենք մաղադանոսն ու անջատում։ Մատուցում ենք թթվասերով։

Բարի ախորժակ 🙂