Զատիկի ուտեստներ

Զատկի փլավ

Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:

12324866_1051316648244900_1314422861_nԻնչպե՞ս պատրաստել զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով:

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է:

Ձեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.

բրինձ 4 թեյի բաժակ
չամիչ 400 գրամ
ծիրանի չիր 100 գրամ
սալորի չիր 100 գրամ
յուղ 5 ճաշի գդալ
աղ

Ձկով ուտեստ զատկի սեղանի համար

Զատիկի սեղանի անբաժան ուտեստներից է նաև ձուկը խաշված կամ տապակված:

Ինչպե՞ս պատրաստել ձկով ուտեստ:

Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով եւ թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետեւ կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի (կարելի է տարբեր կանաչիներ համեմ օգտագործել, թարխուն կամ էլ բոլորն իրար հետ) հետ տեղադրել ձկան փորի մեջ: Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: Այդպես նաև մյուսը: Դնել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-40 րոպե: Հանել և մատուցել տաք վիճակում:

12443010_1051316658244899_1890605229_n

6-8 բաժնի համար անհրաժեշտ է՝

ձուկ 2 հատ
կարագ 100 գրամ
սամիթ 0.5 փունջ
լավաշ 2 հատ
ձեթ 2 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ