Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Կարևոր է իմանալ: Կա կարծիք, թե հում ձուն օգտակար է ձայնալարերին և նաև նպաստում է սեռական ակտիվությանը։ Գիտնականները հերքում են նման կարծիքները։ Իրականում հում ձուն վատ է յուրացվում օրգանիզմում։ Բացի այդ, հում ձվի սպիտակուցում պարունակվում է ավիդին» կոչվող նյութը, որը շրջափակում է B խմբի որոշ վիտամինների գործունեությունը։ Հում ձուն ավելի հաճախակի է դառնում սննդային ալերգիայի առաջացման պատճառ։
Հավի ձվի բոլոր օգտակար հատկությունները պահպանելու համար պետք է այն օգտագործել նվազագույն ջերմային մշակման ենթարկելուց հետո, բայց միայն բացառապես թարմ լինելու դեպքում:

Հետաքրքիր է իմանալ: Պարզված է, որ ձվի օգտակարության վրա կեղևի գույնը չի ազդում։ Մուգ գույնի կեղևը պարզապես ավելի ամուր է։
Ձվի օգտակարության աստիճանը կախված չէ նաև դեղնուցի գույնից։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա` թռչնի կերն ազդում է դեղնուցի գույնի, սակայն ոչ քիմիական բաղադրության վրա։ Կարծիքը, թե մուգ գույնը վկայում է կարոտինի բարձր պարունակության մասին, ճիշտ չէ։
Հետաքրքիր է, որ նույն հավն ավելի մեծ տարիքում կարող է ածել երկու դեղնուց պարունակող ձվեր։
Պահպանման ընթացքում ձվի սպիտակուցի մի մասը գոլորշիանում է, դրանից կախված` մեծանում է սպիտակուցի և կեղևի միջև տարածությունը։ Եթե ձուն պահպանելու ժամանակ դրվում է սուր ծայրով դեպի ներքև, ապա նվազում է ներքին ճնշումը:
Ձվի մթերքի շնորհիվ մարդու ուժերն արագ են վերականգնվում, իմունային համակարգն ամրապնդվում է: Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար, ովքեր ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաների և դեռահասների համար նրանց ակտիվ աճի շրջանում: