Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա:
Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում. շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհամեմատ ցածր ռիսկ է գործում:Թարմ, տնական ձու պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ
Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը եւ մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:
Հավին ձուն նաեւ ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը եւ ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:
Վնասակար հատկությունները
Բանավեճեր են ընթանում հավի ձվի վնասակարության վերաբերյալ, առաջին հերթին դրա մեջ պարունակվող խոլեստերինի պատճառով:
Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ հավի ձուն մարդու օրգանիզմում չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը:
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ այն նաև չի ազդում արյան ճնշման վրա, սակայն դրա փոխարեն օրգանիզմում բարձրանում են դրական խոլեստերինի կոնցենտրատները:
Գիտնականները խորհուրդ են տալիս ճաշացուցակի մեջ անպայման ներառել հավի ձու, քանի որ այն չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը, դեռ ավելին`ձուն շատ օգտակար է. այն պարունակում է D վիտամին: