Հայկական լավաշի մասին

Լավաշը հայկական ավանդական հաց է, որը թխում են թոնիրում։ Այն անալի սպիտակ հաց է, որը պատրաստվում է ցորենի ալյուրից։
Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քան երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հնագույն գետնափոր թոնիր: Լավաշն իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն կանայք: Թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր:

img_0238Թոնրի թարմ լավաշ պատվիրելու համար սեղմե՛ք այստեղ

       Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:
Լավաշն աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան 1 տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են բացառապես լավաշով:
Լավաշը հարսն ու փեսայի ուսին դնելով՝ առատություն ու օրհնություն էին ակնկալում երկնավորից: Լավաշը հայի փրկությունն էր ձմռան երկար ու ձիգ ամիսներին: Լավաշը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը, նրա մասին գրվել են բանաստեղծություններ, երգեր, հյուսվել են ավանդազրույցներ:
Հայկական լավաշը պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Բառն ունի հայկական ծագում եւ չպետք է այն որոնել պարսկական ու հնդկական բառարաններում: Մեր նախնիները իրենց հարուստ ժառանգության հետ լավաշն էլ տարան Իրան ու Հնդկաստան: Բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած):