Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Կաթի օգտագործումը նպաստում է տոքսինների ու ազատ ռադիկալների դեմ գլխուղեղի բջիջների դիմադրողականության բարձրացմանը:
Առհասարակ կաթը պետք է օգտագործել ջերմային վերամշակումից հետո: 100 աստիճան ջերմության պարագայում վերանում են կաթի մեջ գտնվող բոլոր միկրոօրգանիզմներն ու դեռ ավելին` մեծանում է կաթի պահպանման ժամկետը:
Բժշկությանը վաղուց արդեն հայտնի են կաթի մի շարք դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Բոլորովին վերջերս մասնագետներին հաջողվել է կաթի օգտակար հատկությունների թվին ավելացնել ևս մեկ փաստ. այն լավացնում է հիշողությունը: Գիտնականները մի փորձ են կատարել, որին մասնակցել է 23-98 տարեկան 972 մարդ: Նրանք բոլորը թեստ են անցել, որի հարցերը հիմնականում միտված են եղել հիշողության ստուգմանը: Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը 5-6 անգամ կաթ են խմում, շատ հեշտ հաղթահարում են թեստը, իսկ կաթնամթերքից չօգտվողների հիշողությունը հինգ անգամ ավելի վատ է: Գիտնականները պնդում են, որ հիշողությանը նպաստում է ոչ միայն կաթը, այլև կաթնամթերքն առհասարակ, օրինակ՝ պանիրը, յոգուրտը:

Պարզվում է կաթը ևս մեկ օգտակար հատկություն ունի, որի մասին տեղյակ չենք: Գիտնականները պարզել են, որ կաթն օգնում է վերականգնել ուժերը, աշխատունակությունը: Դրանում էական է ամինաթթուների դերը, որն առկա է կաթի բաղադրության մեջ: Այն խթանում է ուղեղի աշխատանքն ու պահպանում օրգանիզմի կենսունակությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կաթի օգտագործումից հետո ուժեղանում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ուշադրությունն ու հավաքավածությունը: Ի դեպ, այս հատկանիշներն ուժեղանում են ոչ միայն օրեքսին հորմոնի աշխտանքի շնորհիվ, այլ նաև ամինաթթուների վրա շաքարի ազդեցության արգելափակմամբ: Երևի շատերը նկատած կլինեն, որ աղանդերներով հագեցած ճաշելուց հետո մարդկանց քունը տանում է` պատճառը հենց շաքարն է: Այժմ արդեն գիտեք, թե ինչպես պայքարել այդ երևույթի դեմ` խմեք կաթ:
Կաթի բաղադրությունը — Կաթը յուրահատուկ մթերք է, որը հաճախ իր բաղադրությամբ համեմատում են արյան հետ. այն բաղկացած է պլազմայից, պարունակում է շաքար և հանքային աղեր, սպիտակուցներ, կաթնային ճարպ: Կաթն իր բարձր կալորիականության և մեծաքանակ օգտական նյութեր պարունակելու հաշվին հավասարապես դասվում է մսամթերքների շարքին: Կաթում շատ են նաև մարսողության համար օգտակար ֆերմենտները:
Կաթի օգտակար հատկությունները — Կաթը կալցիումի բնական աղբյուր է: Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին:
Առողջ ոսկորներ — Ինչպես նշվեց, կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Եթե օրական համապատասխան քանակությամբ կաթ օգտագործեք, ապա հետագայում կխուսափեք օստեոպորոզ հիվանդությունից: Կաթից հրաժարվող երեխաների ոսկորները ավելի փխրուն են լինում և նրանք ավելի հեշտ են կոտրվածքներ ունենում:
Առողջ ատամներ — Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից: Գազավորված խմիչքներն են, որ ատամի կարիես են առաջացնում և թուլացնում լնդերը:
Մաշկի խնամք — Կաթը և կաթնամթերքն օգտագործվում է բազմաթիվ դեմքի դիմակներ պատրաստելու համար: Եթե Դուք ունեք չոր մաշկ, ապա այն փափկեցնելու համար կարող եք բամբակով թրջել կաթը և այն դնել դեմքին 15 րոպե, հետո ջրով լվանալ դեմքը: Կաթը սնում և փափկեցնում է մաշկը: Կաթի մեջ առկա կաթնաթթուն հեռացնում է մահացած բջիջները և վերաերիտասարդացնում մաշկը: