Սխտորի օգտակարության մասին

Սխտորը մարդկությանը հայտնի ամենաօգտակար մթերքներից է, որի բուժական հատկությունների մասին շատերը գիտեն: Սխտորը յուրաքանչյուր առողջ մարդու սննդակարգի պարտադիր մաս պետք է կազմի։ Առաջարկում ենք ծանոթանալ սխտորի օգտակար հատկանիշներին.

  • Սխտորը վիտամինների, հանքային և այլ օգտակար նյութերի մեծ աղբյուր է։ Բացի օգտակար լինելուց, այն նաև հիանալի համ է հաղորդում ուտեստներին։
  • Սխտորը բնական հակաբորբոքային է, որի բաղադրության մեջ կան 150-ից ավելի կենսական նյութեր։ Դրա մեջ պարունակվում են նաև ածխաթթուներ, սպիտակուցներ, եթերային յուղեր և այլն։
  • Սխտորի կանոնավոր կիրառումն ամրացնում է իմունային համակարգը, բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական ռեակցիան, օգնում է պայքարել վարակների ու բորբոքումների դեմ, հանգստացնում է նյարդային համակարգը։
  • Այն օգտակար է նաև սրտի ու անոթային համակարգի համար, կարգավորում է սրտի աշխատանքը, նվազեցնում է թրոմբների առաջացման հավանականությունը։

Սխտորն օգնում է նաև մարսողական համակարգին, կարգավորում է աղիների գործունեությունն ու լավացնում է սննդի մարսումը:

 Ինչպես օգտագործել սխտորն առողջ մնալու համար

Սխտորի հութը կարելի է խառնել ցանկացած այլ հյութի հետ կամ այն օգտագործել առանձին ամեն օր: Սխտորի հյութը չի կարելի խմել քաղցած վիճակում, որովհետև կվնասեք ձեր ստամոքսը:սխտորshabat.am Օական երկու ատամիկից ավելի սխտոր մի օգտագործեք: Դա շատ ուժեղ դեղամիջոց է: Կարող եք մանր կտրատել սխտորի ատամիկը, թողնել մի քանի րոպե, որպեսզի բաց օդում ալլիինազ ֆերմենտն ազատվի, ապա կուլ տալ սխտորային շիլան տաք ջրով: Դա արեք քնելուց առաջ: Սխտորը մաքրում է օրգանիզմը, պայքարում վիրուսների, բակտերիաների և սնկերի դեմ, կանխում քաղցկեղը ու օգնում մարսողությանը: Շնորհիվ սխտորի բաղադրության մեջ եղած ծծումբի` մաքրվում են լյարդն ու արյունը, դուրս գալիս ծանր մետաղները: Եթե ձեզ վախեցնում է բերանից եկող տհաճ հոտը, պարզապես առանց հանգամանորեն ծամելու կուլ տվեք սխտորի խյուսը: Հաջորդ օրը` արթնանալուց անմիջապես հետո, խմեք մեկ մեծ բաժակ տաք ջուր: Եթե առաջին իսկ արտաթորանքի դեպքում տհաճ սխտորի բույր զգաք, նշանակում է՝ ձեր օրգանիզմը լքել են բոլոր վնասակար նյութերն ու միացությունները:

Ինչպես կարելի է ազատվել սխտորի հոտից

Սխտորի մեջ պարունակվող եթերային յուղերի հոտը կպչում է մատներին ու երկար ժամանակ չի վերանում։ Այդ հոտից ազատվելու համար անհրաժեշտ է չժանգոտվող պողպատից աքցան, որով պետք է մոտ 10-15 վայրկյան շփել ձեռքերը սառը ջրի տակ։
Պոպղատն օգնում է չեզոքացնել տհաճ հոտը։