7 ամենաարդյունավետ բնական պրոտեինային կոկտեյլները՝ Ֆիտնեսի սիրահարների համար

Եթե դու այցելում ես մարզասրահ և հետևում ես կազմվածքին, ապա այս նյութը հենց քեզ համար է: Քանզի այսօր ներկայացնելու ենք բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հարուստ են սպիտակուցներով, այլ նաև նպաստում են դրանց արագ յուրացմանը մկանների կողմից:

Գաղտնիք չէ, որ սպիտակուցները հանդիսանում են մկանների հիմնական սնուցման աղբյուրը: Եվ որպեսզի դրանք “կառուցվեն ճշգրիտ նախագծով”, այլ ոչ արհեստականորեն ուռչեն, պետք է, որ դրանք լինեն բնական: Մեր ամենօրյա սննդակարգում շատ են մթերքները, որոնք հարուստ են սպիտակուցներով: Բայց այսօր կառանձնացնենք մի քանի համադրություններ, որոնք և՛ հարուստ են սպիտակուցներով, և՛ արագ են յուրացվում մկանների կողմից:

Կոկտեյլ 1.протеиновый коктейль банан и творог в домашних условиях

  • կաթնաշոռ՝ 200 գր
  • կաթ՝ 600 մլ
  • բանան՝ 2 հատ
  • ընկույզ՝ 50 գր
  • մեղր՝ 2 թեյի գդալ

(նշված բաղադրիչները 2 բաժնի համար են)

Լավ հարել՝ ստանալով միասեռ զանգված: Խմել սնվելու միջև ընկած ժամանակահատվածում:

Կոկտեյլ 2.банан овсянка протеиновый коктейль

  • կաթ՝ 250 մլ
  • բանան՝ կես հատ
  • վարսակի փոշի՝ 2 ճշ. գդալ
  • դարչին

Ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել յոգուրտ, պաղպաղակ կամ կեֆիր:

Կոկտեյլ 3.

  • кефир творог какао коктейль протеиновыйկեֆիր՝ 500 մլ
  • կաթնաշոռ՝ 250 գր
  • կակաո՝ 5 թեյի գդալ
  • ջուր՝ 10 մլ
  • շաքարի փոխարինիչ

Կակաոն և շաքարի փոխարինիչը բացել ջրով և եռացնել 1 րոպե՝ անդադար խառնելով: Այնուհետև ավելացնել կաթնաշոռով և կեֆիրով խառնուրդը և լավ հարել բլենդերով:

Խմել սառը վիճակում:

Կոկտեյլ 4.протеиновый коктейль с яйцами

  • կաթ՝ 250 մլ
  • ձու՝ 1 հատ
  • շաքարավազ՝ 1 թեյի գդալ

Եթե կոկտեյլը ցանկանում եք դարձնել ավելի օգտակար՝ ավելացրեք նաև ընկույզ և լավ հարեք:

Կոկտեյլ 5.OLYMPUS DIGITAL CAMERA

  • կաթնաշոռ՝ 200 գր
  • հյութ՝ 100 մլ
  • կեֆիր (100 մլ)
  • խուրմա (կարելի է նաև բանան)

Բաղադրիչները միասին լավ հարել և վայելել:

Կոկտեյլ 6.рецепт-6-300x300

  • բալի հյութ (100 մլ)
  • կաթնաշոռ (100 գ)
  • ձվի սպիտակուց
  • քաղցրացնել ըստ ճաշակի

Կոկտեյլը պատրաստելիս ցանկալի է օգտագործել բնական հյութ:

Կոկտեյլ 7.рецепт-7-300x300

  • եռացրած կաթ (1 բաժակ)
  • կաթնաշոռ (250 գ)
  • վարսակի թեփ (1 ճ/գ)
  • կտավատի յուղ (1 ճ/գ)

Սպիտակուցային կոկտեյլների բաղադրատոմսեր շատ կան: Պատրաստե′ք մեր կողմից առաջարկված տարբերակները և հորինե′ք Ձեր բաղադրատոմսերը: