Փորձե՛ք հենց վաղը. յուրօրինակ հավկիթ-կոկոտ նախաճաշին

Սովորաբար հավկիթ-կոկոտը (ֆրանսերեն cocotte բառից, դա ուտեստի տեսակ է, որն իրենից ներկայացնում է ջեռոցում պատրաստված խառը մթերքներով եփուկ: Օրինակ` ժուլիենը) պատրաստում են հատուկ պիալաներում: Սակայն եթե դրանցից չկա ձեռքի տակ, կարելի է օգտագործել հենց ձվի կեղևը, ինչն էլ այս ուտեստը դարձնում է յուրահատուկ:

Մեզ հարկավոր է`

ձու` 2 հատ

խոզապուխտ` 2 բարակ շերտ

սերուցք (կամ կաթ)` 2 ճշ. գդ.

քերած պանիր` 40 գ.

Նախ ձվի լայն հատվածից փոքր մկրատի օգնությամբ կտրում ենք մի հատված` թեյի գդալի չափերով և միջուկը լցնում ամանի մեջ: Կեղևը տեղադրել եռման ջրի մեջ և պահել մեկ րոպե: Ջուրը պահել եռման վիճակում, այն դեռ պետք է լինելու:

kokot_1kokot_3

Խոզապուխտը մանր կտրտրել և թեթև տապակել:

kokot_4

Եռացրած ձվի կեղևը տեխադրել հարմար ամանի մեջ, որտեղ այն չի շրջվի: Կարևոր է, որ այն լինի մետաղից, կամ այլ նյութից, որը ջեռոցում չի վնասվի: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել նրբաթիթեղ:

kokot_6

Կեղևի մեջ լցնում ենք տապակած խոզապուխտը, վրան ավելացնում ձվի դեղնուցը, աղ ցանում:kokot_7kokot_8

Այնուհետև ավելացնում ենք կաթնային սերուցքը և քերած պանիրը:  Այդպես ամանով տեղափոխում ենք եռման ջրով լի տարայի մեջ և այն տեղադրում ջեռոցում` 160 աստիճան ջերմությամբ: 10 րոպեյից այն պատրաստ է:

kokot_9kokot_10

Ձեզ մնում է 1 բաժակ թեյ պատրաստել և վայելել անմոռանալի նախաճաշը:

kokot_11