Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Գիտնականները հաշվարկել են, որ կալցիումի անբավարարությունը հանդիսանում է մոտ 150 հիվանդությունների պատճառ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, արթրիտ, առիթմիա, ոսկորների փխրունություն, աթերոսկլերոզ, դեպրեսիա եւ դե իհարկե օստեոպորոզ: Օստեոպորոզի մասով ամեն ինչ պարզ է, քանզի մարդու կմախքը 2/3-ով բաղկացած է կալցիումից, իսկ դա կմախքի ամենատարածված մետաբոլիկ
հիվանդություններից մեկն է: Իսկ ահա սրտի եւ այլ օրգանների մասով կդիտարկենք որոշակի մասնագիտական բացատրություններ:
Պարզվում է, որ առանց կալցիումի մկանները չեն կարող կծկվել, իսկ սիրտն աշխատել բնականոն ռիթմով: Բանը նրանում է, որ երբ սիրտն անբավարար կալցիում է ստանում, արյունատար համակարգը պակասը լրացնում է սնուցվելով ոսկրերի հյուսվածքից: Բացի այն, որ դա հյուծում է ոսկորները, նաև մեծացնում է երիկամներում քար հայտնվելու հավանականությունը:
Կալցիումի անհրաժեշտ մակարդակը պահելու լավագույն աղբյուրը հանդիսանում է կաթն ու առհասարակ կաթնամթերքը: Հատկանշական է, որ տարիքի հետ մենք սկսում ենք ավելի քիչ կլանել կաթի մեջ պարունակվող կալցիումը: Օրինակ երեխան կլանում է դրա 52%-ը, իսկ մեծերը՝ 13-15%-ը, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել նաև կաթնաշոռ, պանիր և ցածր յուղայնությամբ յոգուրտներ:
Բավական շատ կալցիում կա նաև կանաչ տերևներով բանջարեղենների մեջ՝ բռոկոլի, ծաղկակաղամբ, նեխուր, մաղադանոս և այլն: Հարկ է նաև նշել, որ կալցիումի յուրացման համար շատ կարևոր է վիտամին D, որի անփոխարինելի աղբյուրը արևի ճառագայթներն են ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Դրա համար էլ խրախուսվում է մաքուր օդին զբոսանքը, առավոտյան նախավարժանքն ու սպորտով զբաղվելը:
Օրգանիզմի համար անհրաժեշտ կալցիումի օրական նորման ըստ տարբեր տարիքի.
| 0 — 6 ամիս | 400 մգ | |
| 6 ամ. — 1 տար. | 600 մգ | |
| 1 — 10 տար. | 800 մգ | |
| 10 — 25 տար. | 1200 մգ | |
| Կանայք | 25 — 50 տար. | 800 մգ |
| 25 — 50 (հղի և կերակրող) | 1500 մգ | |
| 50 -ից բարձր | 1200 մգ | |
| Տղամարդիկ | 25 — 65 տար. | 800 մգ |
| 50 -ից բարձր | 1200 մգ |
Կալցիումն ունի նաև այսպես կոչված իր թշնամիները, այդ իսկ պատճառով դեֆիցիտի պատճառներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք նաև ճիշտ սննդակարգին: Այսպես օրինակ.
Կոֆեյին — արգելափակում է Դ վիտամինի սնուցումը,
Սպանախ — պարունակում է թթուներ, որոնք փոխազդում են կալցիումի հետ, ձեւավորում են չլուծվող աղեր եւ խոչընդոտում են հանքային նյութերի կլանումը,
— Նատրիումի աղ — նատրիումը չի ‘հանդուրժում’ կալցիումին եւ ձգտում է ազատվել դրանից ամեն գնով,
— Խոլեստերինի — նրա առկայությամբ ոսկրային զանգվածի կորուստն ավելի արագ է տեղի ունենում,
— Նստակյաց ապրելակերպը — հանգեցնում է կալցիումի նյութափոխանակության խախտման