Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Ամանորի տոները Հայաստանում բավականին երկար են շարունակվում՝ կարելի է ասել՝ մինչեւ Հին Նոր տարին, որը նույնպես դիմավորում են առատ սեղաններով և բազմազան ճաշատեսակներով։ Երկշաբաթյա «տոնակատարությունը» բացասական է ազդեցություն է ունենում ոչ միայն մեր գրպանների, այլ նաև առողջության վրա: Այն վնասում է ստամոքսի նյութափոխանակությունը, մարսողությունը, ինչպես նաև մարմնի կազմվածքը։ Նախկին չափերին վերադառնալու համար Ձեզնից պահանջվում է ճիշտ ընտրել դիետան և այն համակցել ակտիվ ապրելակերպի հետ։
Դիետան, որի մասին կխոսենք երկարատեւների շարքին է պատկանում, սակայն արդյունքն ավելի քան արդյունավետ է։ Սննդակարգի գլխավոր կանոնը ածխաջրերի օգտագործման նվազեցումն է, շաքարի, հրուշակեղենի, քաղցր ըմպելիքների, ինչպես նաև՝ կարագի, յուղոտ պանիրների, երշիկների, կիսաֆաբրիկատների եւ ալկոհոլի բացակայությունը։
ԴԻԵՏԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՄԵՆՅՈՒՆ — այն պետք է չգերազանցի 1,700 կկալը
| Առաջին նախաճաշ | 150 գ կաթնաշոռ 200 գ միրգ 1 բաժակ կաթով սուրճ՝ առանց շաքարի |
| Երկրորդ նախաճաշ | 200 գ աղցան (կաղամբ+ լոլիկ+ վարունգ) |
| Ճաշ | 200 գ բուսակերային ապուր 100 գ խաշած անյուղ միս կանաչ ոլոռ 1 կտոր տարեկանի հաց 2 հատ խնձոր |
| Կեսօր | 150 գ մածուն 180 գ մասուրի թուրմ 1 հատ խորոված խնձոր |
| Ընթրիք | 150 գ խաշած ձուկ 150 գ բանջարեղենային ռագու |
Իսկ քնելուց առաջ խմել 1 բաժակ կեֆիր։ Օրվա ընթացքում մաքուր ջրի անսահմանափակ (2-3 լ) օգտագործումը պարտադիր է։