Մեր ավանդական ամանորյա խոհանոցը՝ Տարեհաց

Մեզ անհրաժեշտ է

1 բաժակ եռման ջուր

1 բաժակ ձեթ

1 բաժակ շաքարավազ

5 բաժակ ալյուր

1/2  բաժակ մանրացված չրեր

1/2 բաժակ մանրացված ընկուզեղեն

1/2 բաժակ կանեփ

1 թեյ. գդալ սոդա

Ինչպե՞ս պատրաստել

Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել: