Ինչպե՞ս ստանալ կաթնաշոռից ավելին

Կաթնաշոռի օգտակար հատկությունները կարդացե՛ք այստեղ: Իսկ այսօր այդ հատկություններից առավելագույնս օգտվելու համար կներկայացնենք որոշ ուտեստներ՝ պատրաստված կաթնաշոռից:

Կաթնաշոռից ուտելիքներ կարելի է պատրաստել բազմաթիվ շատ: Ռուսաստանում դարից դար պատրաստում էին շոռակարկանդակներ, այդ վում կարտոֆիլով և գազարով, թթվասերով խմորաբլիթներ, թխում էին կաթնաշոռով բլինչիկներ: Մասնագետներ կարծում են, որ այսպիսի կերակուրը հոյակապ հավասրակշռված է սպիտակուցներով և ճարպերով, կարևոր ամինաթթուներով, կրածինով և ֆտորով: Այն բավականին լիարժեք է իր ամինաթթվային կազմով, լավ յուրացվում է, ստեղծում է կուշտ լինելու զգացում, զրկված է ցածր խտության ճարպերից (սերուցքային կարագ և կենդանական ճարպ) և հոյակապ համապատասխանում է ցանկացած դիետային:

Ուտեստներ կաթնաշորից

Կաթնաշոռով գազարից  խավիար    pirog_iz_morkovi_i_tvoroga-311616
Անհրաժեշտ է 3 գազար, 100գ կաթնաշոռ, 1 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 2 ճաշի գդալ կտրտած մաղադանոս:
Մաքրած գազարը կտրտել օղակներով, վրան լցնել ջուր այնպես, որ այն թեթևակի փակի գազարը: Եփել 2-3 րոպե և թրմել առանց տաքացնելու, փակ կափարիչով, 6-8 րոպե: Սառեցրած գազարը անցկացնել մաղով, կաթնաշոռի հետ միասին: Ստացված զանգվածի մեջ ավելացնել մանր կտրտած սխտոր, մայոնեզ, կտրտած մաղադանոս: Այդ ամենը լավ խանել:

 

imagesԿաթնաշոռային  զանգված  լոլիկներով
Վերցնել 100գ կաթնաշոռ, 2 լոլիկ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի: Թարմ լոլիկները լվանալ, մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ, շաքար, պղպեղ և բուսական յուղ: Ստացված զանգվածը հարել:

 

tvorog_s_yablokomԿաթնաշոռով ալոճենու տերևներով և խնձորներով խյուս
Վերցնել 50գ սերուցքային կարագ, 50գ քերած պանիր, 50գ կաթնաշոռ, 1 խնձոր, 2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևներ:

2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևները և մանր քերած խնձորները միացնել կարագի, պանրի և կաթնաշոռի հետ: Զանգվածը խառնել:

 

%d1%82%d0%b2%d0%be%d1%80%d0%be%d0%b6%d0%bd%d1%8b%d0%b9-%d0%bf%d1%83%d0%b4%d0%b8%d0%bd%d0%b3-%d0%b2-%d0%bc%d1%83%d0%bb%d1%8c%d1%82%d0%b8%d0%b2%d0%b0%d1%80%d0%ba%d0%b5-%d1%80%d0%b5%d0%b4%d0%bc%d0%beԿաթնաշոռից պուդինգ
Վերցնել 15գ սերուցքային կարագ, 200գ կաթնաշոռ, 25գ աղացած պաքսիմատ, 1 հատ ձու, 25գ շաքարի օշարակ, 5գ աղի լուծույթ, թթվասեր կամ էլ 30գ մուրաբայի օշարակ: Կաթնաշոռը անցկացնել մաղով, ձվի դեղնուցը տրորել շաքարի օշարակի, 1 թեյի գդալ կարագի և աղի լուծույթի հետ: Խառնել դեղնուցը կաթնաշոռի հետ, ավելացնել մաղած պաքսիմատ: Խփել սպիտակուցը և զգուշորեն միացնել կաթնաշոռային զանգվածի հետ, խառնելով վերևից ներքև: Լցնել զանգվածը յուղած և պաքսիմատ ցանած կաղապարի մեջ և դնել լցրած ջրով թավայի մեջ: Պուդինգը դնել վառարան 20-25 րոպե: Այն պետք է կաղապարի ծայրերից պոկվի: Հետո վրան լցնել թթվասեր կամ մուրաբայից օշարակ: