Արժեքավոր մթերքը: Կարևոր տեղեկություններ ճիշտ օգտագործելու համար

Կաթնաշոռը դա բարձր խտություն ունեցող և արժեքավոր մթերք է, որը աչքի է ընկնում սպիտակուցի, կաթնային ճարպի, ջրածնի աղերի, ֆոսֆորի և լիպոտրոպային նյութերի (մետիոնին, լիցետին, խոլին) բարձր քանակությամբ: Կաթնաշոռը և նրանից պատրաստված մթերքները շատ սննդարար են, որովհետև շատ սպիտակուցներ և ճարպեր են պարունակաում: Կաթնաշոռի սպիտակուցները մասամբ կապված են ֆոսֆորի և կրածնի աղերի հետ: Դա նպաստում է դրանց մարսողությանը ստամոքսում և աղիներում: Դրա համար էլ կաթնաշոռը օրգանիզմում լավ է յուրացվում:

Oգտակարության  մասին

Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում: Վերը նշված լիպոտրոպային նյութերը իջեցնում են հակասկլերոտիկ էֆեկտ: Դրանց հանքային նյութերը մասնակցում են ոսկրի կազմավորմանը: Ներվային համակարգի սնուցմանը և արյան հեմոգլոբինի գոյացմանը:

Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը: Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբեռկուլյո-զով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին: Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, որովհետև կրածինը նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը: Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկ միոկարդի ժամանակ, երբ մսի և ձկան սպիտակուցները հակացուցված են, դրանց փոխարինում են կաթնաշոռի սպիտակուցները:

Չպետք է մոռանալ

Սակայն կաթնաշոռը պարունակում է և բավարար քանակությամբ կենդանային ճար-պեր, որոնք նպաստում են լյարդային ծորանների «փակվելուն»: Դրա համար կաթնաշոռի կանոնավորման օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել այնտեղ մի քիչ բուսական յուղ: Ավելի լավ է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ սպիտակուցի բարձր խտության պատճառով, կաթնաշոռը չի հանդիսանում մթերք, որը թեթև է մարսողության համար: Նրա յուրացման համար պահանջվում է աղեստամոքսային տրակտի բոլոր օրգանների մեծ աշխատանք: Դրա հետ կապված, չարժե շատ տարվել այդ մթերքով և չնայած նրա կարևոր հատկանիշներին, պետք է հետևել չափավոր օգտագործմանը, այսինքն օրը 1 տուփից (200գ) ոչ ավել: Հիվանդ երիկամներով և կաթնային սպիտակուցից ալերգիայով մարդկանց կաթնաշոռը ընդհանրապես հակացուցված է:

Որպեսզի համով լինի

Կաթնաշոռից ուտելիքներ կարելի է պատրաստել բազմաթիվ շատ: Ռուսաստանում դարից դար պատրաստում էին շոռակարկանդակներ, այդ վում կարտոֆիլով և գազարով, թթվասերով խմորաբլիթներ, թխում էին կաթնաշոռով բլինչիկներ: Մասնագետներ կարծում են, որ այսպիսի կերակուրը հոյակապ հավասրակշռված է սպիտակուցներով և ճարպերով, կարևոր ամինաթթուներով, կրածինով և ֆտորով: Այն բավականին լիարժեք է իր ամինաթթվային կազմով, լավ յուրացվում է, ստեղծում է կուշտ լինելու զգացում, զրկված է ցածր խտության ճարպերից (սերուցքային կարագ և կենդանական ճարպ) և հոյակապ համապատասխանում է ցանկացած դիետային: