Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Երբ քաղցրավենիքի ցանկություն է առաջանում մեզանում, նշանակում է օրգանիզմը չի ստանում գլյուկոզայի իրեն անհրաժեշտ քանակը: Այս դեպքում առաջին հերթին տուժում է գլխուղեղը և հենց սա է պատճառը, որ դիետաների ժամանակ շատ դժվար է լինում կենտրոնանալ: Այս պարագայում դիետոլոգների կարծիքով չրերը՝ հատկապես ծիրանաչիրը, կարող են հանդես գալ որպես քաղցրավենիքի հիանալի փոխարինող: Դրանք օգնում են ոչ միայն նիհարելուն, այլ նաև պահպանել առողջությունը, բարձրացնել տրամադրությունը, դարձնել կազմվածքն ավելի սլացիկ:
Բոլոր քաղցր ուտեստները չրերով փոխարինելու դեպքում կարելի է միևնույն ժամանակ և՛ նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակը, և՛ նպաստել օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը: Չրերը շատ հարուստ են կալիումով, ուստի օգնում են կարգավորել սրտանոթային համակարգի աշխատանքը Սակայն բացի այդ, ծիրանաչիրը պարունակում է նաև մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, յոդը, ցինկը, մագնեզիումը, նատրիումը, մանգանը, պղինձը, քլորը, ծծումբը և այլն:
Բացի այդ, ծիրանաչիրը հարուստ է նաև մանրաթելերով, կարոտինով ու վիտամին B-ով, ինչը թույլ կտա դիետաների դեպքում լրացնել անհրաժեշտ նյութերի պակասը և չհյուծել օրգանիզմը:
Ինչպե՞ս է ծիրանաչիրը նպաստում նիհարելուն
Ծիրանաչրի առավելություններից մեկը նրա սննդարար լինել է: Այն շատ արագ սնուցում է օրգանիզմը, հագեցնում է քաղցն ու ապահովում անհրաժեշտ օգտակար նյութերով: Չնայած, որ այն բավական շատ կալորիա է պարունակում (100 գրամում 232 կկալ), սակայն դրա կալորիականությունը միևնույն է շատ ավելի քիչ է, քան կոնֆետներինն ու թխվածքաբլիթներինը: Բացի այդ, հնարավոր չէ միանգամին մեծ քանակությամբ ծիրանաչիր ուտել:
Ծիրանաչրի բաղադրության մեծ մասը ածխաջրերն են, որոնք օրգանիզմին անհրաժեշտ էներգիա են տալիս և շատ արագ էլ ծախսվում են, իսկ ճարպեր այն գրեթե չի պարունակում: Նրա քաղցր համը պայմանավորված է ֆրուկտոզայով ու գլյուկոզայով, որոնք չեն վնասում օրգանիզմին և խթանում են գլխուղեղի և ամբողջ օրգանիզմի աշխատանքը:
Ընդ որում դրանք կարելի է ուտել ինչպես առանձին, այնպես էլ օգտագործել տարբեր աղցանների և ուտետստների մեջ