Ճագարի միս․ օգտակարությունը, պատրաստման եղանա ..
May 21 - 2021
Եթե գեր մարդիկ օրական 2 անգամ մի բուռ սալորաչիր օգտագործեն, ապա հնարավոր կլինի հաղթահարել անվերահսկելի սովը և նիհարել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Այս եզրակացությունը հակասում է այն համոզմունքին, որ սալորաչիրը շատ կալորիաներ և շաքարի մեծ քանակություն է պարունակում, որոնք ակնհայտորեն քաշի ավելացման են բերում: Նաև հայտնի է, որ սալորաչիրը օգնում է կարգավորել մարսողական համակարգը:
Լիվերպուլի համալսարանի աշխատակիցները 100 գեր տղամարդկանց և կանանց քաշային և ախորժակի փոփոխություններին են հետևել:
Տղամարդկանց մի մասին թույլատրվել է օրական 170 գրամ չափաբաժնով սալորաչրի թեթև նախաճաշիկ կազմակերպել, իսկ կանանց մի մասին՝ 140 գրամով: Իսկ առհասարակ՝ սննդաբանները խորհուրդ չեն տալիս օրական 30 գրամից ավելի ուտել:
Նիհարողների մոտ երեք ամսվա ընթացքում մոտավորապես 2 կգ քաշ և 2.5 սմ մարմնի տրամագծի նվազում է արձանագրվել: