Մեղրով պատրաստվող մի քանի զարմանահրաշ բաղադրատոմսեր

Ավանդական բժշկության մեջ մեղրն ու ընկույզը համարվում են ամենահզոր դեղամիջոցներից մեկը, որը բուժում է մի քանի հիվանդություններ: Այս խառնուրդն օրգանիզմին ապահովում է վիտամիններով, ճարպերով, պրոտեիններով: Ներկայացնում ենք մի քանի առողջական խնդիրներ, որոնք կօգնի բուժել մեղրի և ընկույզի համադրությունը:

201204-181719-preserved-walnut-thyme-honey-1


1. Սակավարյունություն

  • Կես կգ մաքուր մեղր
  • Կես կգ կտրատած ըկույզ
  • 1 կիտրոն

Նախ՝ ապակե տարայի մեջ լցրեք մեղրը և ավելացրեք կտրատած ընկույզը, լավ խառնեք: Ապա կիտրոնը լավ լվացեք և հյութը քամեք: Ավելացրեք կիտրոնի հյութը խառնուրդին և լավ խառնեք: Օրական 3 անգամ 1ճ/գ կերեք խառնուրդից:

2. Գլխացավեր և անքնություն

Եթե հաճախակի գլխացավեր եք ունենում, այս խառնուրդն անկասկած կօգնի լուծել բոլոր խնդիրները: Պարզապես խառնեք 3-4 հատիկ ընկույզը 1ճ/գ մեղրով և ամեն օր կերեք: Այս խառնուրդը հրաշալի է նաև սկլերոզի դեպքում:

3. Բարձր ճնշում

Եթե արյան ճնշման հետ խնդիրներ ունեք, կամ երկաթի պակաս, 45 օր շարունակ ամեն օր 100գ մեղրի և ընկույզի խառնուրդ կերեք: Այս խառնուրդը բուժում է նաև իշեմիան:

4. Ստամոքսի խոց

Մեղրի և ընկույզի խառնուրդը կարող է օգնել ստամոքսի խոցը բուժելու հարցում: 20գ կտրատած ընկույզը խառնեք 200մլ եռացրած ջրով: Խառնուրդը լավ թափահարեք՝ քամելուց առաջ: Քամեք, ավելացրեք 2ճ/գ մեղր: Ուտելուց կես ժամ առաջ 2-3ճ/գ-ի չափով կերեք այս խառնուրդից:

Առաջարկում ենք մեղրի, չորամրգերի եւ ընկույզի համադրույթամբ պատրաստված բաղադրատոմս։

14658381_1200899966619900_1224631987_n


Մեղրը չորամրգերն ու ընկույզ հարուստ են օգտակար նյութերով, եւ դրանք ակտիվություն ու բարձր տրամադրություն են հաղորդում ձեզ ամբողջ օրվա ընթացքում՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Այսպիսով, նման առողջարար ուտեստ պատրաստելու համար անհարժեշտ է չորամրգերը լցնել եռացրած ջրի մեջ եւ թողնել մոտ 5-10րոպե։ Մրգերը չորանալուց եւ կորիզը հեռացնելուց հետո, պետք է կտրատել կիտրոնն ու ընկույզը եւ ստացված բաղադրիչները հարել բլենդերի մեջ՝ միատարր զանգված ստանալով։ Այնուհետեւ հարկավոր է ավելացնել հեղուկ մեղրը եւ շարունակել հարել։ Ահա եւ վերջ. վիտամիններով հարուստ այս խառնուրդը պատրաստ է։

Weekly Healthy Life-ը զարմանահրաշ բաղադրատոմս է ներկայացրել, որը բուժում է ողջ մարմինը, մաքրում է արյան բջիջները, բուժում է սիրտը, վերականգնում է իմունային համակարգը, լյարդը, երիկամները և անգամ մաքրում է մարսողական համակարգը հիվանդության հարուցիչներից:

Այս հրաշք բաղադրատոմսը ունի նաև այլ օգտակար հատկություններ: Այն բարելավում է ուղեղի աշխատանքը, լավացնում հիշողությունը, պաշտպանում սրտի կաթվածից և օգնում վերականգնվել սրտի նոպաներից հետո:

Անհրաժեշտ բաղադրիչները`

400 գրամ ցորեն
15 կիտրոն
12 գլուխ սխտոր
1 կգ մեղր
400 գրամ ընկույզ

Ցորենը թրջեք և թողեք՝ գիշերը մնա ջրի մեջ: 10-12 ժամ հետո մաքրեք ցորենի հատիկները, լվացեք այն և թողեք ապակյա տարայում ևս 24 ժամ, որ բողբոջի: Այնուհետև միասին աղացեք ցորենը, ընկույզը և մաքրած սխտորը, ինչպես նաև՝ 5 կիտրոն` կեղևով, և այդ բոլորը խառնեք իրար: Մյուս կիտրոններից քամեք հյութը և ավելացրեք խառնուրդին: Ապա ավելացրեք մեղրը, խառնեք փայտյա գդալով, ապա խառնուրդը լցրեք տարայի մեջ, որով այն պետք է պահեք սառնարանում: 3 օր անց այն պատրաստ կլինի օգտագործման համար:

Ամեն անգամ օգտագործեք 1-2 ճաշի գդալ նախաճաշից, լանչից, ճաշից  և քնելուց 30 րոպե առաջ:  Օգտագործեք այն, մինչև վերջանա պատրաստված խառնուրդը: Քաղցկեղի դեմ պայքարելիս անհրաժեշտ է այն օգտագործել 2 ժամը մեկ: Կանխելու համար այն կարելի է օգտագորել տարին մեկ անգամ: